Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0064.150698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 99 պատգամավորների նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով, որոշում եմ.

1. 1998 թվականի հունիսի 17-ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

բ) «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

գ) «Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

դ) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ե) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

զ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).

է) «Հայաստանի Հանրապետության օրենսդիր գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ը) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններին և խմբերին Հայաստանի Հանրապետության ազգային հեռուստատեսությամբ ուղիղ եթեր տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում).

թ) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում).

ժ) «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).

ժա) «Հայաստանի Հանրապետության դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).

ժբ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).

ժգ) «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).

ժդ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).

ժե) «Մամուլի միջոցներին օժանդակելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

ժզ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Երևան 15 հունիսի 1998 թ. ՆՀ-64

 

 

pin
ՀՀ Նախագահ
15.06.1998
N ՆՀ-64
Հրամանագիր