Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՓՈԽԱ ...

 

 

040.0364.160698

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունիսի 1998 թ. թիվ 364

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ՓՈԽԱՆԱԿՎԱԾ ՆՈՏԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 1997 թվականի ապրիլի 10-ին փոխանակված նոտաների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներկրված 15 հացահատիկահավաք կոմբայնի աճուրդային վաճառքը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետություն ներկրված հացահատիկահավաք բոլոր կոմբայնները հատկացվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկումհոլդինգ» պետական ձեռնարկության «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերությանը` բաց աճուրդով իրացնելու համար.

բ) մեկ հացահատիկահավաք կոմբայնի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է 71000 ԱՄՆ-ի դոլարին (CIP արժեք) համարժեք դրամ` աճուրդի կայացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած դրամի հաշվարկային փոխարժեքին համապատասխան.

գ) հացահատիկահավաք կոմբայնի աճուրդային վաճառքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության սահմանած կարգով.

դ) հացահատիկահավաք կոմբայնների աճուրդային վաճառքի իրականացման գործում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկումհոլդինգ» պետական ձեռնարկությանը «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության մատուցած ծառայությունների դիմաց նրան է հատկացվում աճուրդով վաճառված կոմբայնների արժեքի 0,5 տոկոսը.

ե) հացահատիկահավաք կոմբայնների իրացումից գոյացող միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության առանձին դրամային հաշվին` նոտաներով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման համար.

զ) իրացնող ձեռնարկությանը վճարվող միջնորդավճարը և հացահատիկահավաք կոմբայնների համար կատարված մինչաճուրդային պահպանության ծախսերը փոխհատուցվում են սույն որոշման 1-ին կետի «ե» ենթակետում նշված հաշվից:

2. Հայաստանի հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայագրոսպասարկումհոլդինգ» պետական ձեռնարկության «Նուռնուս» բաց բաժնետիրական ընկերության հետ կնքել պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ներկրված հացահատիկահավաք կոմբայնները պահպանելու և դրանց աճուրդային վաճառքն իրականացնելու պայմանների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.06.1998
N 364
Որոշում