Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻ ...

01.07.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2009  -ից մինչեւ   01.07.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 20.03.2019 թիվ 22-Ն որոշում)

i

603.0024.140109

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «14»        01            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60309013

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2008 թվականի թիվ 24-Ն

 

«ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Անասունների հաշվառման հանրագումարների մասին» ձև թիվ 6-ԳՏՀ (տարեկան)» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հաստատված է

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2008 թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 24-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը լրացվում է գյուղապետարանների և քաղաքապետարանների (թաղապետարանների) կողմից, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են, և վիճակագրական մարմիններին է ներկայացվում հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Անասունների համատարած հաշվառումը հանրապետությունում յուրաքանչյուր տարի անց է կացվում հունվարի 1-ի դրությամբ, գյուղական և քաղաքային համայնքների կողմից գյուղական վայրերում` բոլոր, իսկ քաղաքային վայրերում` միայն անասուն ունեցող տնտեսություններում:

5. Հրահանգը կազմված է ձև թիվ 6-ԳՏՀ տարեկան հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան, որտեղ լրացվում են համայնքի անասունների հաշվառման ամփոփ տվյալները:

6. «Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը»` տող 003-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի խոշոր եղջերավոր անասունների, իսկ տողեր 003-009-ում` ըստ առանձնացված սեռահասակային խմբերի գլխաքանակը:

7. «արտադրող ցուլեր»` տող 005-ում, ներառվում է վերարտադրման համար օգտագործվող արու կենդանիների գլխաքանակը:

8. «բանող եզներ»` տող 006-ում, ներառվում է տարբեր գյուղատնտեսական աշխատանքների համար օգտագործվող եզների գլխաքանակը:

9. «երինջներ` 1-ից մինչև 2 տարեկան»` տող 007-ում, ներառվում է 1-ից 2 տարեկան դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:

10. «երինջներ` 2 տարեկանից բարձր»` տող 008-ում, ներառվում է 2 տարեկանից բարձր դեռ չծնած, էգ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը:

11. «Խոզեր, ընդամենը»` տող 010-ում, ներառվում է խոզերի գլխաքանակը:

12. «մայր խոզեր հիմնական հոտի»` տող 011-ում, ներառվում է հիմնական և ստուգված խոզամայրերի գլխաքանակը:

13. «էգ խոզեր կազմալրման համար 4-12 ամսական»` տող 012-ում, ներառվում է հիմնական մայրական խմբին դեռ չդասվող էգ աճեցվող մատղաշների գլխաքանակը:

14. «Ոչխարներ բոլոր ցեղերի, ընդամենը»` տող 013-ում, ներառվում է ընդամենը բոլոր ցեղերի ոչխարների գլխաքանակը:

15. «մաքիներ»` տող 014-ում, ներառվում է նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի մաքիների գլխաքանակը:

16. «շիշակներ»` տող 015-ում, ներառվում է 1 տարեկանից բարձր նրբագեղմ, կիսանրբագեղմ, կիսակոպտաբուրդ և կոպտաբուրդ ցեղերի շիշակների գլխաքանակը:

17. «Այծեր, ընդամենը»` 016, 017, «Ձիեր»` 018, 019, «Ճագարներ»` 020, 021, «Մորթատու գազաններ»` 024, 025 տողերում ներառվում է տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբից) բոլոր անասունների, այդ թվում` մայրական կազմի գլխաքանակը, «Թռչուններ, ընդամենը»` տող 022-ում ներառվում է բոլոր տեսակի և հասակի թռչունների գլխաքանակը (հավեր, աքլորներ, հնդկահավեր, բադեր, սագեր և այլն), իսկ տող 023- ում` ածան հավերի գլխաքանակը:

18. «Մեղվաընտանիքներ»` տող 026-ում ներառվում են բոլոր մեղվաընտանիքների թիվը, «Ավանակներ»` 027, «Ջորիներ»` 028, «Գոմեշներ»` 029 տողերում ներառվում են տվյալ անասնատեսակի (անկախ սեռահասակային խմբի) բոլոր անասունների գլխաքանակը:

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |

|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|

|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |

|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի            |

|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |

|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության              |

|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական             |

|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության ստացման      |

|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի                 |

|_________________________________________________________________________|

|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |

|                        |                           |ներկայացման ժամկետը`|

|________________________|___________________________|____________________|

|ՀՀ Ազգային վիճակագրական |գյուղապետարանները և        |մինչև  հաշվետու     |

|ծառայության մարզային    |քաղաքապետարանները          |ժամանակաշրջանին     |

|գործակալություն կամ     |(թաղապետարանները)          |հաջորդող ամսվա 17-ը |

|տարածքային բաժանմունք   |                           |                    |

|                        |                           |                    |

|____________________________________________________|____________________|

|                                                    |                    |

|Ով է ներկայացնում _________________________________ |   ՁԵՎ ԹԻՎ 6-ԳՏՀ    |

|                           (անվանումը)              |    (տարեկան)       |

|Գտնվելու վայրը ____________________________________ |                    |

|                                                    |                    |

|____________________________________  I_I_I_I_I_I_I |   «Հաստատված է»    |

|                                    (փոստային դասիչ)|     Հայաստանի      |

|Պետական ռեգիստրում գրանցման I_I_I_I_I_I_I_I_I_I_I_I |   Հանրապետության   |

|համարը                                              |   վիճակագրության   |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն)   I_I_I_I_I_I_I_I_I |  պետական խորհրդի   |

|ծածկագիրը                                           |24 դեկտեմբերի 2008թ.|

|                                                    | թիվ 24-Ն որոշմամբ  |

|Հարկ վճարողի հաշվառման համարը     I_I_I_I_I_I_I_I_I |                    |

|                                                    |____________________|

|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|____________________|

|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |     Չլրացնել   \|/ |

|Հանրապետության արդարադատության նախարարության        |____________________|

|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |

|կողմից տրված գրանցման վկայականից                    |ՏԳՏԴ   I_I_I_I_I_I  |

|                                                    |                    |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Առ 1-ը հունվարի 200__ թ.

(գլուխ)

.___________________________________________________________.

|Տողի |Ցուցանիշի անվանումը       |Գյուղա- |Բնակ-    |Ընդա-  |

|հա-  |                          |ցիական  |չության  |մենը   |

|մարը |                          |տնտեսու-|օժանդակ  |համայն-|

|     |                          |թյուններ|տնտեսու- |քում   |

|     |                          |        |թյուններ |       |

|_____|__________________________|________|_________|_______|

|  Ա  |           Բ              |   1    |   2     |  3    |

|_____|__________________________|________|_________|_______|

| 001 |Տնտեսությունների թիվը     |        |         |       |

|     |անասուն ունեցող և         |        |         |       |

|     |չունեցող, ընդամենը        |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 002 |Բացակայող                 |        |         |       |

|     |տնտեսությունների թիվը     |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 003 |Խոշոր եղջերավոր           |        |         |       |

|     |անասուններ, ընդամենը      |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 004 |  որից`  կովեր            |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 005 |արտադրող ցուլեր           |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 006 |բանող եզներ               |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 007 |երինջներ 1-ից մինչև  2    |        |         |       |

|     |տարեկան                   |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 008 |երինջներ 2 տարեկանից բարձր|        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 009 |չսերմնավորված էգ մոզիներ` |        |         |       |

|     |2 տարեկանից բարձր         |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 010 |Խոզեր, ընդամենը           |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 011 |որից` մայր խոզեր          |        |         |       |

|     |հիմնական հոտի             |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 012 |էգ խոզեր կազմալրման       |        |         |       |

|     |համար` 4 -12 ամսական      |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 013 |Ոչխարներ բոլոր ցեղերի,    |        |         |       |

|     |ընդամենը                  |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 014 |որից`մաքիներ              |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 015 |    շիշակներ              |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 016 |Այծեր, ընդամենը           |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 017 |որից` մայր այծեր          |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 018 |Ձիեր, ընդամենը            |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 019 |որից` զամբիկներ           |        |         |       |

|     |3 տարեկան և  ավելի        |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 020 |Ճագարներ, ընդամենը        |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 021 |որից` մայր ճագարներ       |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 022 |Թռչուններ, ընդամենը       |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 023 |որից` ածան հավեր          |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 024 |Մորթատու գազաններ         |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 025 |որից` մայրեր              |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 026 |Մեղվաընտանիքներ (հատ)     |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 027 | Ավանակներ                |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 028 |  Ջորիներ                 |        |         |       |

|_____|__________________________|________|_________|_______|

| 029 |  Գոմեշներ                |        |         |       |

.___________________________________________________________.

 

    Ղեկավար                _________________ ________________________

                           (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

    Լրացնող                _________________ ________________________

    (գլխավոր հաշվապահ      (ազգանուն, անուն) (ստորագրություն, պաշտոն)

կամ այլ լիազորված անձ)

___________________ «__» _________200__թ.

(հեռախոսահամար(ներ) (լրացման ամսաթիվը)

 

Էլեկտրոնային փոստ _________@___________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
24.12.2008
N 24-Ն
Որոշում