Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

050.0043.020398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

02 մարտի 1998 թվականի թիվ 43

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դրամանիշերի պատրաստման մրցութային հանձնաժողովի եզրակացությունը (կազմը կցվում է), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետի և 45-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել 50 և 100 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամների նմուշները` 50 դրամի վրա Արամ Խաչատրյանի դիմանկարով ու թեմատիկայով և 100 դրամի վրա Վիկտոր Համբարձումյանի դիմանկարով ու թեմատիկայով:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատրաստման և մատակարարման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «De La Rue» ընկերության միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով շարունակել 50 և 100 դրամ անվանական արժեքով թղթադրամների տպագրման աշխատանքները` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված նմուշները:

3. Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամների ամբողջ տպաքանակի արտադրությունն սկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից թղթադրամների «proofprint» փորձնական նմուշների հաստատումից հետո:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 306 ՀՐԱՄԱՆՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ

 

Հանձնաժողովի նախագահ`

 

    1.   Բ. Ասատրյան      -    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

Անդամներ`

 

    2.   Ա. Դարբինյան     -   ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

    3.   Կ. Ռուբինյան     -   ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

    4.   Կ. Պետրոսյան     -   ՀՀ ԱԱ և  ՆԳ նախարարության գլխավոր քննչական

                              վարչության պետ

    5.   Լ. Ֆարմանյան     -   «Արդշինբանկի» նախագահ

    6.   Ա. Աղասյան       -   ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար

    7.   Ռ. Վալեսյան      -   ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ,

8.   Ա. Սալնազարյան   -   ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության

արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և

վերահսկման տեսչության պետ

    9.   Գ. Խանջյան       -   ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
02.03.1998
N 43
Որոշում