Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻ ...

 

 

050.0063.150498

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 1998 թվականի թիվ 63

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի փետրվարի 20-ի թիվ 8 արձանագրային որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1998 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության արտաքին աուդիտի մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

1998 թվականի ապրիլի 15-ի

թիվ 63 որոշմամբ

 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

ԿԱՐԳ

 

1. ՀՀ կենտրոնական բանկի 1998 թվականի ֆինանսական հաշվետվության վերստուգման նպատակով միջազգային ճանաչում ունեցող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության համար հայտարարվում է բաց մրցույթ:

2. Արտաքին աուդիտորական կազմակերպությունը ընտրվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից:

3. Մրցույթի կազմակերպումը, արդյունքների ամփոփումն իրականացնում է ՀՀ կենտրոնական բանկի վերստուգիչ խումբը և այդ մասին տեղեկատվություն ներկայացնում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին:

4. Մրցույթի անցկացման համար`

ա) մրցույթի անցկացման կարգը հրապարակվում է «Financial Times» թերթում,

բ) Internet-ի միջոցով (կամ նամակով) հաղորդագրություններ են ուղարկվում «մեծ վեցյակ» աուդիտորական կազմակերպությունների գրասենյակներին:

5. ՀՀ կենտրոնական բանկի 1998թ. տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտ անցկացնող կազմակերպության ընտրության համար օգտագործվում են հետևյալ չափանիշները.

ա) աուդիտորական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձ,

բ) ԱՊՀ և անցումային տնտեսությամբ երկրների կենտրոնական բանկերում աուդիտի անցկացման փորձ,

գ) Հայաստանում կամ ԱՊՀ պետություններում ներկայացուցչությունների կամ դուստր ձեռնարկությունների առկայություն,

դ) աուդիտի իրականացման արժեքը,

ե) կազմակերպության կողմից առաջարկվող աուդիտի անցկացման ժամկետները,

զ) լրացուցիչ տեղեկություններ աուդիտորական կազմակերպության մասին:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
15.04.1998
N 63
Որոշում