Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈ ...

 

 

050.0078.180598

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մայիսի 1998 թվականի թիվ 78

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետը և 3-րդ կետի «ա» ենթակետի 4-րդ պարբերությունը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների հետևանքով ստացված եկամուտների և առաջացած կորուստների հաշվառման» կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվարկների և բանկային տեխնոլոգիաների զարգացման գլխավոր վարչությանը`

ա) վերոհիշյալ կարգի համաձայն հաշվառումն իրականացնել սույն թվականի տարեսկզբից,

բ) երկամսյա ժամկետում իրականացնել նշված կարգի ծրագրային ապահովումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

Հաստատված է

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի

մայիսի 18-ի թիվ 78 որոշմամբ

 

ՀՀ ԿԲ-ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ

ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

ՀՀ կենտրոնական բանկը հաշվեկշռային արժեքից բարձր գնով արտարժույթի վաճառքի դեպքում ստանում է եկամուտներ, իսկ ցածր գնով վաճառքից կրում է կորուստներ: Արտարժույթի հաշվարկային փոխարժեքից բարձր կամ ցածր գնով ձեռքբերման դեպքում առաջացած տարբերությունը ձևակերպվում է «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվում: Արտարժութային եկամուտը համարվում է իրացված, երբ գործարքն իրականացվում է ամբողջովին` ընդգրկելով ինչպես արտարժույթի ձեռքբերման, այնպես էլ վաճառքի փուլերը: Արտարժույթի վաճառքի դեպքում իրացված եկամուտ կամ ծախս համարվում է վաճառքի գնի և սկզբնական արժեքի տարբերությունը:

Սկզբնական արժեքը որոշելիս օգտագործվում է միջին կշռված արժեքի եղանակը, ըստ որի տվյալ օրվա միջին արժեքը հաշվարկվում է օրվա ընթացքում բոլոր արտարժութային գնումներից: Օրվա ընթացքում վաճառքի գնումները գերազանցելու դեպքում այն իրականացվում է պաշարների (գնված արտարժույթի մնացորդի) հաշվին, և սկզբնական արժեքը հաշվարկվում է նախորդ օրվա կամ օրերի միջին արժեքով: Նոր միջին արժեք հաշվարկվում է ամեն անգամ, երբ իրականացվում է արտարժույթի լրացուցիչ գնում:

Արտարժույթի սկզբնական գինը հաշվարկվում է միջին կշռվածի բանաձևով, որը հաշվարկվում է գործարքների արժեքը կշռելով գործարքների ծավալների նկատմամբ.

 

__

                             \   

                             /_  ԱԳԾn x ԳԳn     

                             n=1  

                      ՄԿԱ =  ---------------------      

                             __           

                             \    

                             /_    ԱԳԾn

                             n=1

 

որտեղ ՄԿԱ-ն միջին կշռված արժեքն է,

ԱԳԾ-ն արտարժույթի գնման ծավալն է,

ԳԳ -ն գնման գինն է,

n-ն իրականացված գործարքների քանակն է:

Բոլոր արտարժութային ակտիվային և պասիվային հաշիվների մնացորդները ենթակա են վերագնահատման ՀՀ ԿԲ-ի կողմից արտարժույթի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում:

Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստը պետք է ներառի ենթահաշիվներ կամ կոդեր, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշել արտարժութային միջոցների փոխարժեքների փոփոխման դեպքում կոնկրետ արտարժույթի վերագնահատման գումարը և գնման դեպքում առաջացած չիրացված եկամուտի կամ կորուստի չափերը:

1. Արտարժույթի գնման դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. հաշվարկային փոխարժեքից բարձր գնով ձեռքբերման դեպքում`

Դ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (գնման գնի և հաշվարկային փոխարժեքի տարբերության չափով),

Կ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (գնման գին).

բ. հաշվարկային փոխարժեքից ցածր գնով ձեռքբերման դեպքում`

Դ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար),

Կ -տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (գնման գին),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (հաշվարկային փոխարժեքի և գնման գնի տարբերության չափով):

2. Հաշվարկային փոխարժեքի փոփոխման դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

ա. հաշվարկային փոխարժեքի բարձրացման դեպքում`

Դ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքի բարձրացած գումարի չափով),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (հաշվարկային փոխարժեքի բարձրացած գումարի չափով).

բ. հաշվարկային փոխարժեքի իջեցման դեպքում`

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (հաշվարկային փոխարժեքի ցածրացած գումարի չափով),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքի ցածրացած գումարի չափով):

3. Արտարժույթի գնման գնից բարձր գնով վաճառքի դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

3.1. Վաճառքի պահին արտարժույթի վերագնահատված արժեքից վաճառքի գնի գերազանցման, «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի հաշվարկային փոխարժեքների բարձրացման հետևանքով ձևավորված դրական մնացորդի և գնման պահին առաջացած չիրացված եկամուտի դեպքում`

ա. Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (վաճառքի գին),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար),

Կ-տ Եկամուտների համապատասխան հաշիվ (վաճառքի գնի և հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի տարբերության չափով).

բ. Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (արտարժույթի փոխարժեքների փոփոխության հետևանքով առաջացած դրական մնացորդի չափով),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (չիրացված եկամուտի չափով),

Կ -տ Եկամուտների համապատասխան հաշիվ:

3.2. Վաճառքի պահին արտարժույթի վաճառքի գնից արտարժույթի վերագնահատված արժեքի գերազանցման, «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի հաշվարկային փոխարժեքների բարձրացման հետևանքով ձևավորված դրական մնացորդի և գնման պահին առաջացած չիրացված եկամուտի դեպքում`

ա. Դ -տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (վաճառքի գին),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և վաճառքի գնի տարբերության չափով` չիրացված եկամուտ ենթահաշվից),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար).

բ. Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (չիրացված եկամուտ ենթահաշվի մնացորդի չափով),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (արտարժույթի փոխարժեքների բարձրացման հետևանքով առաջացած դրական մնացորդի չափով),

Կ -տ Եկամուտների համապատասխան հաշիվ:

3.3. Վաճառքի պահին արտարժույթի վաճառքի գնից վերագնահատված արժեքի գերազանցման, «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի հաշվարկային փոխարժեքների իջեցման հետևանքով ձևավորված բացասական մնացորդի և գնման պահին առաջացած չիրացված եկամուտի դեպքում`

Դ -տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (վաճառքի գին),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և վաճառքի գնի տարբերության չափով` չիրացված եկամուտ ենթահաշվից),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար),

բ. Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (չիրացված եկամուտ ենթահաշվի մնացորդի չափով),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (արտարժույթի փոխարժեքների իջեցման հետևանքով առաջացած բացասական մնացորդի չափով),

Կ -տ Եկամուտների համապատասխան հաշիվ:

4. Արտարժույթի գնման գնից ցածր գնով վաճառքի դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

4.1. «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի հաշվարկային փոխարժեքների բարձրացման հետևանքով ձևավորված դրական մնացորդի և գնման պահին առաջացած չիրացված եկամուտի դեպքում`

Դ -տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (վաճառքի գին),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (արտարժույթի փոխարժեքների բարձրացման հետևանքով առաջացած դրական մնացորդի չափով),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (չիրացված եկամուտ ենթահաշվի չափով),

Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ (վաճառքի և գնման գների տարբերության չափով),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար):

4.2. Վերագնահատված արժեքից ցածր գնով վաճառքի, «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի հաշվարկային փոխարժեքների իջեցման հետևանքով ձևավորված բացասական մնացորդի և գնման պահին առաջացած չիրացված եկամուտի դեպքում`

ա.Դ -տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (վաճառքի գին),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի և վաճառքի գնի տարբերության չափով` չիրացված եկամուտ ենթահաշվից),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար).

բ. Դ -տ Համապատասխան ծախսային հաշիվ (առքի և վաճառքի գների տարբերության չափով),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (չիրացված եկամուտ ենթահաշվի չափով),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (արտարժույթի փոխարժեքների իջեցման հետևանքով առաջացած բացասական մնացորդի չափով):

4.3. Վերագնահատված արժեքից բարձր գնով վաճառքի, «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի հաշվարկային փոխարժեքների իջեցման հետևանքով ձևավորված բացասական մնացորդի և գնման պահին առաջացած չիրացված եկամուտի դեպքում`

ա. Դ -տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ «Կենտրոնական բանկի դրամարկղ» (վաճառքի գին),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (վաճառքի գնի և հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումարի տարբերության չափով` փոխարժեքների իջեցման հետևանքով ձևավորված բացասական մնացորդից),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ արտարժույթ դրամարկղում» (հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի գումար).

բ. Դ -տ Համապատասխան ծախսային հաշիվ (առքի և վաճառքի գների տարբերության չափով),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (չիրացված եկամուտ ենթահաշվի չափով),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (բացասական մնացորդի և 4.3 կետի «ա» ենթակետում նշված «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվի մնացորդի չափով):

ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային և միջազգային շուկայում ձևավորված փոխարժեքների չհամընկնելու հետևանքով միջազգային շուկաներում արտարժույթի փոխարկման գործառնություններից առաջացող հաշվապահական եկամուտը կամ կորուստը ձևակերպվում է «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» հաշվում:

1. ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային և միջազգային շուկայում ձևավորված փոխարժեքների չհամընկնելու հետևանքով առաջացած հաշվապահական եկամուտի դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ (փոխարկված արտարժույթի` ԿԲ փոխարժեքով հաշվարկված գումարի չափով),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ (փոխարկվող արտարժույթի` ԿԲ փոխարժեքով հաշվարկված գումարի չափով),

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (առաջացած տարբերության չափով):

2. ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված հաշվարկային և միջազգային շուկայում ձևավորված փոխարժեքների չհամընկնելու հետևանքով առաջացած հաշվապահական կորուստի դեպքում տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները`

Դ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ (փոխարկված արտարժույթի` ԿԲ փոխարժեքով հաշվարկված գումարի չափով),

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ» (առաջացած տարբերության չափով),

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ (փոխարկվող արտարժույթի` ԿԲ փոխարժեքով հաշվարկված գումարի չափով):

 

Թվային օրինակ

 

1. Արտարժույթի գնում

 

ա. Գնման գին` 1 ԱՄՆ-ի դոլար = 502 դրամ

 

Գնման օրվա հաշվարկային փոխարժեք` 1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

 

Դ -տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

          «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»               500 դրամ

Դ-տ «Արտարժութային միջոցների

         վերագնահատման պահուստ»                           2 դրամ

Կ-տ «Բանկի թղթակցային հաշիվ»

         ՀՀ ԿԲ-ում կամ «ԿԲ դրամարկղ»                    502 դրամ

 

բ. Գնման գին` 1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

 

Գնման օրվա հաշվարկային փոխարժեք` 1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

 

Դ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

          «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»                500 դրամ

Կ-տ  «Բանկի թղթակցային հաշիվ»

          ՀՀ ԿԲ-ում կամ «ԿԲ դրամարկղ»                    497 դրամ

Կ-տ «Արտարժութային միջոցների

          վերագնահատման պահուստ»                           3 դրամ

 

2. Արտարժույթի վերագնահատում

ա. Հաշվարկային փոխարժեքի բարձրացման դեպքում 1 ԱՄՆ-ի դոլար = 504 դրամ

Դ -տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

          «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»                  4 դրամ

Կ -տ «Արտարժութային միջոցների

           վերագնահատման պահուստ»                          4 դրամ

բ. Հաշվարկային փոխարժեքի իջեցման դեպքում 1 ԱՄՆ-ի դոլար = 498 դրամ

Դ-տ «Արտարժութային միջոցների

         վերագնահատման պահուստ»                                 2 դրամ

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

         «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»                        2 դրամ

 

3. Արտարժույթի գնման գնից բարձր գնով վաճառք

 

    3.1 Գնման գին                     1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

Գնման օրվա հաշվարկային փոխարժեք   1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

    Վաճառքի գին                       1 ԱՄՆ-ի դոլար = 505 դրամ

Վաճառքի օրվա հաշվարկային փոխարժեք 1 ԱՄՆ-ի դոլար = 504 դրամ

    Չիրացված եկամուտ                        500 - 497 = 3 դրամ

«Արտարժութային միջոցների վերագնահատման

    պահուստ» հաշվի դրական մնացորդ           504 - 500 = 4 դրամ

 

ա. Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ

         «ԿԲ դրամարկղ»                                  505 դրամ

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

         «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»                504 դրամ

       Կ-տ Եկամուտների համապատասխան հաշիվ                 1 դրամ

 

բ. Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

           պահուստ» (չիրացված եկամուտ )                   3 դրամ

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

           պահուստ» (դրական մնացորդ)                      4 դրամ

       Կ-տ Եկամուտների համապատասխան հաշիվ                 7 դրամ

 

    3.2 Գնման գին                       1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

        Գնման օրվա հաշվարկային փոխարժեք 1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

        Վաճառքի գին                     1 ԱՄՆ-ի դոլար = 503 դրամ

        Վաճառքի օրվա հաշվարկային փոխարժեք 1 ԱՄՆ-ի դոլար= 504 դրամ

        Չիրացված եկամուտ                       500 - 497 = 3 դրամ

«Արտարժութային միջոցների վերագնահատման

       պահուստ» հաշվի դրական մնացորդ           504 - 500 = 4 դրամ

 

ա. Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում

           կամ «ԿԲ դրամարկղ»                              503 դրամ

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

           պահուստ» (չիրացված եկամուտից)          504 - 503=1 դրամ

Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ «Կանխիկ

            արտարժույթ դրամարկղում»                       504 դրամ

 

բ. Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

           պահուստ» (չիրացված եկամուտի մնացորդ)      3 - 1 = 2 դրամ

Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

           պահուստ» (դրական մնացորդ)                        4 դրամ

       Կ-տ Եկամուտների համապատասխան հաշիվ                   6 դրամ

 

    3.3 Գնման գին                         1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

        Գնման օրվա հաշվարկային փոխարժեք   1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

        Վաճառքի գին                       1 ԱՄՆ-ի դոլար = 498.5 դրամ

        Վաճառքի օրվա հաշվարկային փոխարժեք 1 ԱՄՆ-ի դոլար = 499 դրամ

        Չիրացված եկամուտ                        500 - 497 = 3 դրամ

«Արտարժութային միջոցների վերագնահատման

        պահուստ» հաշվի բացասական մնացորդ       499 - 500 = -1 դրամ

 

ա. Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ

            «Կենտրոնական բանկի դրամարկղ»                498.5 դրամ

        Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

            (չիրացված եկամուտ ենթահաշվից) /   498.5-499/ = 0.5 դրամ

        Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

            «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»                499 դրամ

բ. Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

(չիրացված եկամուտի մնացորդի չափով) 3 - 0.5 = 2.5 դրամ

Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

             պահուստ» (բացասական մնացորդի չափով)             1 դրամ

        Կ-տ  Եկամուտների համապատասխան հաշիվ                1.5 դրամ

 

4. Արտարժույթի գնման գնից ցածր գնով վաճառք

 

    4.1 Գնման գին                          1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

        Գնման օրվա հաշվարկային փոխարժեք    1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

        Վաճառքի գին                        1 ԱՄՆ-ի դոլար = 496 դրամ

        Վաճառքի օրվա հաշվարկային փոխարժեք  1 ԱՄՆ-ի դոլար = 504 դրամ

        Չիրացված եկամուտ                         500 - 497 = 3 դրամ

        «Արտարժութային միջոցների վերագնահատման

        պահուստ» հաշվի դրական մնացորդ            504 - 500 = 4 դրամ

 

Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ

            «Կենտրոնական բանկի դրամարկղ»                  496 դրամ

        Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

            պահուստ» (դրական մնացորդի չափով)                4 դրամ

        Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

            պահուստ» (չիրացված եկամուտ ենթահաշվի չափով)     3 դրամ

        Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ     /496-497/       1 դրամ

        Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

            «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»               504 դրամ

 

     4.2. Գնման գին                       1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

     Գնման օրվա հաշվարկային փոխարժեք      1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

     Վաճառքի գին                          1 ԱՄՆ-ի դոլար = 496 դրամ

     Վաճառքի օրվա հաշվարկային փոխարժեք    1 ԱՄՆ-ի դոլար = 498 դրամ

     Չիրացված եկամուտ                           500 - 497 = 3 դրամ

«Արտարժութային միջոցների վերագնահատման

     պահուստ» հաշվի բացասական մնացորդ          498 - 500 = -2 դրամ

 

ա. Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ

            «Կենտրոնական բանկի դրամարկղ»                  496 դրամ

        Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

            (չիրացված եկամուտ ենթահաշվից) /496-498/         2 դրամ

        Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

            «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»               498 դրամ

 

     բ. Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ /496-497/           1 դրամ

        Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

            (չիրացված եկամուտի մնացորդի չափով) 3-2=1        1 դրամ

        Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

            պահուստ» (բացասական մնացորդի չափով)             2 դրամ

 

    4.3. Գնման գին                        1 ԱՄՆ-ի դոլար = 497 դրամ

         Գնման օրվա հաշվարկային փոխարժեք  1 ԱՄՆ-ի դոլար = 500 դրամ

         Վաճառքի գին                      1 ԱՄՆ-ի դոլար = 496 դրամ

        Վաճառքի օրվա հաշվարկային փոխարժեք 1 ԱՄՆ-ի դոլար = 494 դրամ

        Չիրացված եկամուտ                        500 - 497 = 3 դրամ

        «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

        հաշվի բացասական մնացորդ                494 - 500 = -6 դրամ

 

ա. Դ-տ «Բանկի թղթակցային հաշիվ» ՀՀ ԿԲ-ում կամ

            «Կենտրոնական բանկի դրամարկղ»                 496 դրամ

        Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

            (բացասական մնացորդից)                          2 դրամ

        Կ-տ «Նոստրո» թղթակցային հաշիվ կամ

            «Կանխիկ արտարժույթ դրամարկղում»              494 դրամ

 

     բ. Դ-տ Համապատասխան ծախսային հաշիվ 497-496= 1        1 դրամ

        Դ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման պահուստ»

            (չիրացված եկամուտի չափով)                     3 դրամ

        Կ-տ «Արտարժութային միջոցների վերագնահատման

            պահուստ» (մնացորդի չափով) 6 - 2 = 4           4 դրամ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
18.05.1998
N 78
Որոշում