Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.03.2009  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

 

010.0046.110209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2009 թվականի փետրվարի 5-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 3-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ կետում «դատարանները» բառը փոխարինել «դատարանը» բառով.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Մասնագիտացված դատարան է վարչական դատարանը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասից հանել «քաղաքացիական, քրեական և» բառերը, իսկ «դատարանների» բառը փոխարինել «դատարանի» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևան քաղաքում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.

1) Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

2) Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 13 դատավորի կազմով.

3) Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

4) Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

5) Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

6) Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով.

7) Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:

2. Մարզերում գործում են ընդհանուր իրավասության հետևյալ դատարանները.

1) Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով.

2) Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 10 դատավորի կազմով.

3) Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 7 դատավորի կազմով.

4) Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

5) Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

6) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 12 դատավորի կազմով.

7) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 5 դատավորի կազմով.

8) Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով.

9) Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատարանի նախագահի և 8 դատավորի կազմով:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 4-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 5-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած:

 

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 36-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասում «15» թիվը փոխարինել «19» թվով:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, քաղաքացիական և քրեական» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածը «պահից» բառից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 55-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քրեական գործի քննության ժամանակ ամբաստանյալի կողմից դատական նիստի կարգը խախտելու և նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում դատարանը կիրառում է նախազգուշացում: Միաժամանակ, նախագահող դատավորն ամբաստանյալին բացատրում է, որ դատական նիստի կարգը կրկին խախտելու և նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելու կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելու դեպքում նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից: Նույն դատական նիստում ամբաստանյալի կողմից դատական նիստի բնականոն ընթացքին կրկին խոչընդոտելը կամ նախագահող դատավորի կարգադրությունները չկատարելը հիմք է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառելու համար, որի դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ:

Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքում դատարանը ամբաստանյալի նկատմամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սանկցիան կիրառում է առանց նախազգուշացման, և գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է ամբաստանյալի ներկայությամբ կամ հրապարակումից հետո անհապաղ հանձնվում է նրան:

Սույն մասով նախատեսված կարգով ամբաստանյալը նիստերի դահլիճից հեռացվում է մինչև 10 օր ժամկետով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «առաջին ատյանի քրեական, քաղաքացիական և» բառերը հանել, իսկ «դատարանների» բառը փոխարինել «դատարանի» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասում`

i

1) 1-ին կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2) 2-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

3) 3-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4) 4-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 9-րդ» բառերը, իսկ «կամ 9-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 129-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «այլ» բառը.

2) 4-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

 

i

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 132-րդ հոդվածից հանել «առաջին ատյանի այլ մասնագիտացված դատարանի նախագահը,» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ մասում «մասնագիտացված դատարանների» բառերը փոխարինել «մասնագիտացված դատարանի» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 18. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի մարտի 1-ից:

2. Արդարադատության խորհրդի գործող դատավոր անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սույն Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կիրառված սանկցիայի դեպքում կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը հաշվվում է պատժի ժամկետի մեջ:

 

11 փետրվարի 2009 թվականի

ՀՕ-46-Ն

 

 

pin
ՀՀ 05.02.2009
N ՀՕ-46-Ն օրենք