Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՀԵՏԾՆՆԴՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԾՆՆԴԿԱՆԻ ԵՎ ՆՈՐԱԾՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՂ ...

 

 

100.1028.201094

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

20 հոկտեմբերի 1994թ թիվ 1028

 

«ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ՀԵՏԾՆՆԴՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԾՆՆԴԿԱՆԻ ԵՎ ՆՈՐԱԾՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

 

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում բնական սնուցման կազմակերպման ժամանակակից տեսական և գործնական մոտեցումների ներդրման անհրաժեշտությունից, հաշվի առնելով ծննդօգնության հաստատությունների վճռորոշ դերը այս հարցում, Հանրապետությունում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) և Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական ֆոնդի (UNICEF) համատեղ դեկլարացիայով ընդունված «Մանկանը` բարեկամաբար հոսպիտալներ» նախաձեռնության ներդրման նպատակով, ինչպես նաև` ի կատարումն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 08.11.93թ. թիվ 1214 հրամանի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

 

Ծննդօգնության բուժհաստատությունների մանկաբարձական բաժանմունքներում հետծննդյան շրջանում ծննդկանի և նորածնի համատեղ տեղակայման վերաբերյալ մեթոդական ցուցումները:

 

100.1028.20.10.94

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

20 հոկտեմբերի 1994 թ.

թիվ 1028 հրամանով

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Մանկաբարձական բաժանմունքում հետծննդյան շրջանում

ծննդկանի և նորածնի համատեղ տեղակայման վերաբերյալ

 

Սույն մեթոդական ցուցումները արձակվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Կանոնադրության 2-րդ կետի դ) ենթակետի, ինչպես նաև Հանրապետությունում Առողջապահական Համաշխարհային Կազմակերպության և Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական ֆոնդի համատեղ հռչակագրով ընդունված «Մանկանը` բարեկամաբար հոսպիտալներ» նախաձեռնության ներդրման նպատակով

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Մանկաբարձական բաժանմունքում հետծննդյան շրջանում ծննդկանի և նորածնի համատեղ տեղակայման դեպքում նկատի չափով պակասում են նորածնի և ծննդկանի հետծննդյան հիվանդությունները, նվազում է նորածինների քաշի ֆիզիոլոգիական կորուստը, բարձրանում է բնական սնուցման տեսակարար կշիռը:

1.2. Համատեղ տեղակայման ժամանակ.

- սահմանափակվում է նորածնի շփումը մանկաբարձական բաժանմունքի

անձնակազմի հետ, իջնում է նորածնի` ներհիվանդանոցային ախտածին

միկրոօրգանիզմներով ինֆեկցման հավանականությունը և ստեղծվում է նորածնի

օրգանիզմում մոր և միկրոֆլորայի հաստատման հնարավորության, որից երեխան

պաշտպանված է մոր կաթի միջոցով ստացվող հակամարմիններով:

- Հնարավոր է դառնում կրծքին նորածնի վաղ մոտեցումը և ազատ չչափավորված

կերակրումը կրծքով:

- Կատարվում է նորածնի պրակտիկ խնամքի ուսուցում` մոր ակտիվ

մասնակցությամբ:

- բարձրանում է մոր պատասխանատվության զգացումը իր անձնական հիգիենայի

և հետծննդյան սենյակի մաքրության պահպանման նկատմամբ:

- Մասնակիորեն ազատված ժամանակը նորածնային բաժանմունքի անձնակազմը

օգտագործում է ավելի արդյունավետ` ինտենսիվ հսկման և անհասների

հիվանդասենյակում տարվող աշխատանքների վրա:

1.3. Մանկաբարձական բաժանմունքում մոր և մանկան համատեղ տեղակայումը հնարավորություն է ընձեռում մոր ֆիզիկական և հոգևոր անսահմանափակ շփման` մանկան հետ և նրա ակտիվ մասնակցության` մանկան խնամքի (փաթեթում, մաշկի և լորձաթաղանթի սանմշակում, կերակրում):

1.4. Մայրերի և նորածինների համատեղ տեղակայման դեպքում ցանկալի է նրանց տեղափոխումը 1-4 մահճակալանոց սենյակներում: Մոր և մանկան համատեղ տեղակայման կազմակերպման համար հնարավոր է նաև նախկինում կառուցված ծննդատների հետծննդյան սենյակների վերադասավորում` մորն ու մանկանը հասանելիք նորմատիվային մակերեսների (7 քառ. մ. և 3 քառ. մ.) պահպանմամբ:

1.5. Օբսերվացիոն մանկաբարձական բաժանմունքներում մոր և մանկան համատեղ տեղակայումը իրագործվում է ըստ նոզոլոգիաների առանձնացված հետծննդյան սենյակներում:

1.6. Մոր և մանկան համատեղ տեղակայման սենյակում պետք է լինի բժշկական կշեռք` նորածնին կշռելու համար, բիքս` ախտահանված տակաշորերով, լատոկ` նորածնի մաշկի և լորձաթաղանթի խնամքի համար անհրաժեշտ դեղորայքով (յոդի սպիրտային լուծույթ 2 տոկոս, բորաթթու 2 տոկոս, տանինի քսուտ 2 տոկոս, վազելին, արևածաղկի յուղ):

1.7. Յուրաքանչյուր հետծննդյան սենյակ պոստի բուժքրոջ կողմից պետք է բերվի ախտահանված պարունակությամբ բիքս (թանզիֆե շարիկներ, բինտ, փայտիկ` բամբակով): Փոքր չափաբաժիններով դեղորայքը և բիքսը փոխվում են օրը 3 անգամ: Բոլոր սենյակները պետք է ապահովված լինեն ախտահանող լուծույթով լցված տարաներով:

1.8. Փաթաթման սեղանը, պահարանիկը, կշեռքը, մահճակալը մշակվում են` քլորամինի 1 տոկոսանոց լուծույթով, քլորամինի 0,75 տոկոսանոց լուծույթով` 0,5 տոկոսանոց լվացող հեղուկի հետ, սուլֆախլորանտինի 0,2 տոկոսանոց լուծույթով, դիքլորի 1-2 տոկոսանոց լուծույթով, քլորդեզինի 0,5 տոկոսանոց լուծույթով: Նշված լուծույթներով կատարվում է կրկնակի մաքրում` ըստ առողջապահության նախարարության «Մանկաբարձական ստացիոնարում ներհիվանդանոցային ինֆեկցիաների պրոֆիլակտիկայի մասին» 28.12.89 թ.-ի թիվ 691 հրամանի:

 

2. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

2.1. Ծննդկանի կողմից հակացուցումներն են.

1. շիզոֆրենիան և հետծննդյան փսիխոզը

2. էքստրագենիտալ հիվանդությունները դեկոմպենսացիայի շրջանում

3. պրեէկլամպսիան և էկլամպսիան:

2.2. Նորածնի կողմից մոր և մանկան համատեղ տեղակայման հակացուցումներն են.

Նորածնին սպառնող վիճակները` այնքան ժամանակ, քանի դեռ պահանջվում են ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա և ինտենսիվ հսկողություն, այն է`

ա) խորը անհասությունը (3-րդ աստիճանի),

բ) պտղի ներարգանդային կյանքում անցկացրած ծանր թթվածնային քաղցը, հեմոլիկվորոդինամիկայի 2-րդ և 3-րդ աստիճանի խանգարումը,

գ) միջին և ծանր աստիճանի ասֆիքսիան,

դ) ներարգանդային և ուրիշ կարգի ծանր ծննդաբերական տրավմաները,

ե) զարգացման ծանր բնածին անոմալիաները, ներքին օրգանների այլանդակությունը,

զ) հեմոլիտիկ հիվանդությունը` ծանր ընթացքի դեպքում:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

3.1. Ծննդաբերությունից հետո 2 ժամվա ընթացքում նեոնատոլոգի կողմից նորածնի զննումից հետո ծննդկանը և նորածինը տեղափոխվում են համատեղ տեղակայման նախատեսված սենյակ, որի մասին նախապես գրանցում է կատարվում ծննդկանի և նորածնի պատմության թերթիկում:

3.2. Նորածնի հանձնման ժամանակը և տվյալները նորածնի վիճակի մասին (ճիչի տեսակը, մաշկի գույնը, շնչառության տիպը) նշվում են պատմության թերթիկի 1-ին էջի վրա և հաստատվում մանկաբարձուհու և բուժքրոջ ստորագրություններով:

3.3. Նորածնի վիճակի վատացման դեպքում, եթե ի հայտ է գալիս ինտենսիվ բուժման կարիք, նրան անմիջապես տեղափոխում են ինտեսնիվ բուժման հիվանդասենյակ` հսկողության և բուժման համար, որտեղ նա մնում է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է ինտենսիվ թերապիայի և հսկողության անհրաժեշտություն:

3.4. Նորածնի մաշկի և լորձաթաղանթի առաջին մշակումը կատարվում է պոստի քրոջ կողմից: Կյանքի առաջին օրերին խնամքը կատարվում է պոստի քրոջ կողմից` մոր մասնակցությամբ: Բուժքույրը ծանոթացնում է մորը նորածնի առանձնահատկություններին, հատուկ նշում է մաշկային ծածկույթի (աչքերը, քթանցքները, դեմքը) և լորձաթաղանթների մշակման հետևողականության մասին, սովորեցնում է ախտահանված պիտույքներից և ախտահանող լուծույթից օգտվելու կանոնները, ցույց է տալիս կրծքով կերակրման և կթման ճիշտ տեխնիկան:

Նորածնին լողացնելու համար օգտագործում են անհատական օճառ:

3.5. Պորտալարի մնացորդի և պորտի վերքի հսկողությունը կատարում է մանկաբույժը: Պորտալարի մնացորդի ընկնելուց հետո, մանկաբույժի բացակայության ժամանակ, վերջինիս նշանակմամբ` մանկան պորտը մշակում է բուժքույրը:

3.6. Բժշկի համայցի համար բուժքույրը յուրաքանչյուր հետծննդյան սենյակի համար պատրաստում է.

- ախտահանված պարունակությամբ բիքս և ախտահանված ունելի` բիքսից

օգտվելու համար, ինչպես նաև` յուրաքանչյուր նորածնի համար առանձին

ունելի` պորտի մշակման համար.

- 2 մլ. 96 տոկոս սպիրտ` տարայով.

- 2 մլ. 10 տոկոս կալիումի պերմանգանատ` տարայով.

- 2 մլ. 3 տոկոս ջրածնի պերօքսիդ` տարայով:

3.7. Հետծննդյան սենյակ մտնելիս մանկաբույժը և բուժքույրը ձեռքերը լվանալուց հետո հագնում են յուրաքանչյուր սենյակի համար նախատեսված ախտահանված խալաթներ, որոնք քույր-տնտեսուհին փոխում է ամեն օր:

3.8. Պոստի բուժքույրը ծննդկանին ապահովում է ախտահանված տակաշորերով (մեկ նորածնի համար` 25 հատ):

3.9. Օգտագործված տակաշորերը հավաքվում են փակվող բաքերի մեջ` մոմլաթե տոպրակներում:

3.10. Նորածնի փաթաթումից հետո պոստի բուժքույրը կամ մայրապետը մոմլաթե տոպրակներով օգտագործված տակաշորերը տանում են այդ տակաշորերի համար նախատեսված սենյակը:

3.11. Պոստի բուժքույրը խստորեն հետևում է պալատներում ախտահանվող լուծույթի փոփոխմանն ու ճիշտ օգտագործմանը, սովորեցնում է մորը դրանց օգտագործման ձևը և հետևում է ամեն փաթաթումից հետո դեզ. լուծույթի փոխմանը:

3.12. Դեղորայքը, ստերիլ մատերիալը, նորածնի խնամքի համար չափաբաժիններով կոմպլեկտավորված դեղորայքը, պատմության թերթիկը պահվում են մանկաբույժի և պոստի բուժքրոջ համար նախատեսված աշխատասենյակում:

3.13. Հատուկ նախատեսված աշխատասենյակի բացակայության դեպքում մանկաբարձական բաժանմունքի միջանցքում մանկական բուժքրոջ համար դրվում է սեղան, որի կողքին դրվում է ապակյա բժշկական պահարան:

Բժշկական պրեպարատները պահվում են փակի տակ:

 

4. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4.1. Նորածնի բավարար վիճակի դեպքում բժիշկ-նեոնատոլոգի որոշմամբ նորածինը պետք է մոտեցվի մոր կրծքին հետծննդյան կես ժամում, և ապահովվի մոր և մանկան մաշկային շփումը առնվազն 30 րոպեի ընթացքում, այնուհետև պետք է կիրառվի ազատ կերակրում:

4.2. Առաջին կերակրումից առաջ բուժքույրը առաջարկում է մորը լվանալ ձեռքերը` կրկնակի անգամ օճառով, և կուրծքը` գոլ ջրով առանց օճառի, որից հետո նորածնին դնում են մոր կողքին` ախտահանված տակաշորի վրա:

4.3. Առաջին կերակրումների ժամանակ բուժքույրը գտնվում է պալատում և օգնում է մորը կերակրելիս: Հաջորդ օրերին կերակրման ժամանակ հաջորդաբար անցնում է պալատներով և օգնում կերակրման դժվարություններ ունեցող մայրերին:

4.4. Անհաս և թույլ նորածինները, որոնք ի վիճակի չեն կերակրվելու կրծքով, բժշկի նշանակմամբ ժամանակավորապես ստանում են լրացուցիչ կերակրում` կթած կաթի չափված քանակությամբ` զոնդով կամ բաժակով:

4.5. Լրացուցիչ կերակրման համար օգտագործվում է ասեպտիկ պայմաններում կթած մայրական կաթը, որը տրվում է մանկանը կթելուց անմիջապես հետո` առանց պաստերիլիզացվելու, կամ, վերջինիս անբավարար քանակի դեպքում` պաստերիլիզացված դոնորական կաթ:

4.6. Կթած կաթով կերակրումից հետո գդալները և բաժակները հավաքվում են և ախտահանվում կաթի հավաքման և պաստերիլիզացման սենյակում:

4.7. Կրծքի դոնորական կաթը կթվում և հավաքվում է կաթի հավաքման և պաստերիլիզացման սենյակի բուժքրոջ հսկողությամբ:

4.8. Ամեն կթումից առաջ բուժքույրը դոնոր մայրերին տալիս է չոր ախտահանում անցած էմալապատ բաժակներ կամ ապակյա բանկաներ և 30 րոպե հետո կաթի հետ միասին հավաքում է և տանում կաթի պաստերիլիզացման սենյակ:

4.9. Դոնորական կաթի պաստերիլիզացիան կատարվում է կաթսաներում, 2 մլ-ից ոչ ավելի տարողության ապակյա տարաների մեջ, բերանը փակելով բամբակե տամպոններով:

Հատուկ ստերիլիզատորի մեջ կաթի պաստերիլիզացիան կատարվում է 30-50 մլ տարողության շշերում: Պաստերիլիզացիայի տևողությունը 7 րոպե է` հաշված կաթսայում ջրի եռման վայրկյանից:

4.10. Գդալները կամ փոքրիկ բաժակները և ապակյա բանկաները (կամ էմալապատ բաժակները) լվանալուց հետո ախտահանում են չոր եղանակով կամ եռացնում` 15 րոպե:

4.11. Արգելվում է ռետինե ծծակների օգտագործումը ինչպես մանկան կերակրման, այնպես էլ` նրան հանգստացնելու նպատակով:

4.12. Կթած կաթի մնացորդով ամանեղենը կտրականապես արգելվում է թողնել հիվանդասենյակում:

 

5. ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ՎԱԿՑԻՆԱՑԻԱՆ

 

5.1. Նորածինների վակցինացիան կատարվում է մանկաբույժի նշանակումով կյանքի 24-48 ժամվա ընթացքում` հատուկ պատրաստված բուժքրոջ կողմից:

5.2. ԲՑԺ-ի վակցիան պահվում է փակվող սենյակում հատուկ սառնարանի մեջ: Այդ սենյակում կատարվում է ներարկիչների ախտահանումը, վակցինայի բացումը և վակցինայի հավաքումը (յուրաքանչյուր նորածնի համար առանձին ներարկիչով): Վակցինացիան կատարվում է անմիջապես պալատում, առավոտյան ժամերին մանկաբույժի նշանակմամբ: Նորածնի պատմության թերթիկում նշվում է վակցինացիայի կատարման ամսաթիվը և սերիան:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
20.10.1994
N 1028
Հրաման