040.0370.170698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 1998 թվական թիվ 370
ՀՈՂԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բնակարանային շինարարության նպատակով սահմանված կարգով հողամասեր հատկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գեղարքունիքի մարզի Մարտունու գոտիական փորձարարական կայանին հատկացված գյուղատնտեսական նշանակության ջրովի վարելահողերից 8 հեկտարը հետ վերցնել և փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից: