Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆ ...

 

 

040.0168.260209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 փետրվարի 2009 թվականի N 168-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով, 16-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները`

1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) նշված ծրագրերի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. ծրագրերի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ միջին և բարձր հարկայնությամբ շենքեր և շինություններ, որոնք ապահովելու են նոր բնակարանային ֆոնդի ավելացումը: Որոշ տարածքներում կառուցապատման ծրագրերի շրջանակներում ստեղծվելու են նոր ճանապարհներ, ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` սույն որոշման հավելվածում նշված տարածքները և արդեն իսկ կառուցապատված և կառուցապատվող տարածքները կհանդիսանան որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան փողոցներ և մայթեր, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում, կառուցվող նոր փողոցներն ստեղծում են այլընտրանքային երթևեկության ճանապարհներ, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն են ընձեռում նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան,

բ. անհնար է ապահովել տարածքների բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով, տարածքներում առկա են մեծ քանակությամբ հանրապետական և տեղական նշանակության հուշարձան շենքեր, շինություններ, որոնք այժմ գտնվում են անմխիթար վիճակում: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին վերակառուցել այդ շենքերն ու շինությունները` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճն այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, տարածքներում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:

2. Սահմանել, որ`

i

1) սույն որոշման հավելվածի 1, 2, 3 և 5-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, 4-րդ կետում նշված տարածքի ձեռք բերող է հանդիսանում «Նոր Երևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը, 6-11-րդ կետերում նշված տարածքների ձեռք բերողներ են հանդիսանում սույն որոշման հավելվածում նշված իրավաբանական անձինք.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2011 թվականի հունվարի 1-ն է` բացառությամբ սույն որոշման հավելվածի 6-րդ կետում նշված տարածքի, որտեղ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2012 թվականի հունվարի 1-ն է.

3) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը.

4) սույն որոշմամբ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

5) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող մարմինը Երևանի քաղաքապետն է.

6) սույն որոշման հավելվածում նշված ձեռք բերողների իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռք բերողների ու լիազոր մարմնի միջև կնքված և որոշմանը կցված պայմանագրերին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշմանը համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 01.04.10 թիվ 357-Ն որոշում)

3. Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքում առկա պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից.

2) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ սույն որոշման հավելվածում նշված այն տարածքների համար, որոնց ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2007 թվականի փետրվարի 19-ի

N 168-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

._____________________________________________________________________.

|NN |Գտնվելու վայրը և  նկարագիրը               |Նկարա-  |Ձեռք         |

|ը/կ|                                          |գրության|բերողը       |

|   |                                          |արձանա- |             |

|   |                                          |գրության|             |

|   |                                          |կազմման |             |

|   |                                          |ժամկետը |             |

|___|__________________________________________|________|_____________|

|1  |                  2                       |   3    |     4       |

|___|__________________________________________|________|_____________|

|1. |Վրացյան 79, Վրացյան 81, Վրացյան 83,       |9 ամիս  |Հայաստանի    |

|   |Վրացյան 85, Վրացյան 85/1, Վրացյան 85/2,   |        |Հանրապետու-  |

|   |Վրացյան 85/3, Վրացյան 85/4, Վրացյան 85/6, |        |թյուն        |

|   |Վրացյան 85 հասցեին հարող պահեստ, Վրացյան  |        |             |

|   |87, Վրացյան 89, Վրացյան 91, Վրացյան 93,   |        |             |

|   |Վրացյան 93/1, Վրացյան 95, Վարդանանց նրբ.  |        |             |

|   |172, Վարդանանց նրբ. 174, Վարդանանց նրբ.   |        |             |

|   |174 հասցեին կից պահեստ (N 1 սխեման        |        |             |

|   |կցվում է)                                 |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|2. |Երևան  քաղաքի Պարոնյան 3-րդ նրբ. 7/2      |9 ամիս  |Հայաստանի    |

|   |հասցեում շինություն, Պարոնյան 3-րդ նրբ. 16|        |Հանրապետու-  |

|   |հասցեում շինություններ, Պարոնյան 3-րդ նրբ.|        |թյուն        |

|   |18 հասցեում շինություններ, Պարոնյան 3-րդ  |        |             |

|   |նրբ. 20 հասցեում շինություններ, Լեոյի 33  |        |             |

|   |հասցեում մանկապարտեզ և  շինություններ,    |        |             |

|   |Լեոյի 35 հասցեում շինություններ, Լեոյի 37 |        |             |

|   |հասցեում շինություններ, Լեոյի 9 շենքի     |        |             |

|   |բակում ավտոտնակներ, Լեոյի 7 հասցեում      |        |             |

|   |սանէպիդկայան, Պարոնյան 6 շենքի բակում     |        |             |

|   |ավտոտնակ և  ավտոլվացման կետ, Պարոնյան 4ա  |        |             |

|   |շենքի մոտ մսի տաղավար, Պարոնյան 4ա շենքին |        |             |

|   |կից պատճենահանման կետ, Պարոնյան 4 շենքի   |        |             |

|   |մոտ ծաղկի խանութ, Պարոնյան 4 շենքին կից   |        |             |

|   |մթերային խանութ, Լեոյի 11 բազմաբնակարան   |        |             |

|   |շենք, Մեսրոպ Մաշտոցի 3 հասցեում գտնվող    |        |             |

|   |շենքին հարակից «Արցախ» սահմանափակ         |        |             |

|   |պատասխանատվությամբ ընկերության տարածք     |        |             |

|   |(նախկին կաթսայատուն), Մեսրոպ Մաշտոցի 5գ   |        |             |

|   |շենքի հարևանությամբ  ցանկապատված ավտոտնակի|        |             |

|   |տարածք, Մեսրոպ Մաշտոցի 5գ շենքի           |        |             |

|   |հարևանությամբ  ավտոլվացման կետ (N 2 սխեման|        |             |

|   |կցվում է)                                 |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|3. |Երևան  քաղաքի Շինարարներ փողոցի           |9 ամիս  |Հայաստանի    |

|   |բազմաբնակարան շենքերի կառուցապատման գծով  |        |Հանրապետու-  |

|   |Լենինգրադյան փողոցից մինչև  Աբելյան փողոցի|        |թյուն        |

|   |շինությունները, Շինարարների 15 հասցեում   |        |             |

|   |բազմաբնակարանային վթարային շինություն,    |        |             |

|   |Շինարարների 15 շենքի բակում 8 ավտոտնակ,   |        |             |

|   |Շինարարների 15 շենքի բակում մետաղական     |        |             |

|   |տաղավար և  մետաղական կրպակներ, Շինարարների|        |             |

|   |15/1 շենքի բակում ստորգետնյա ավտոհանգրվան |        |             |

|   |և  մետաղական կրպակ, Սիսակյան 21 շենքի     |        |             |

|   |հարևանությամբ  ավտոտնակներ, Առաքելյան 70  |        |             |

|   |շենքի բակում ավտոտնակներ, Աբելյան 68 և  70|        |             |

|   |շենքի բակում ավտոտնակներ և  ենթակայան,    |        |             |

|   |Առաքելյան 66 շենքի բակում ավտոտնակներ,    |        |             |

|   |Առաքելյան 66 և  68 շենքի բակում շինություն|        |             |

|   |և  ավտոտնակներ, Շինարարների 15 և          |        |             |

|   |Առաքելյան 66 և  68 շենքերի միջանկյալ      |        |             |

|   |հատվածում շուկա և  ավտոտնակներ (N 3 սխեման|        |             |

|   |կցվում է)                                 |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|4. |Գլխավոր պողոտայի Մ. Սարյան, Արամի,        |9 ամիս  |Հայաստանի    |

|   |Ե. Կողբացի և  Փ. Բուզանդի փողոցների       |        |Հանրապետու-  |

|   |միջակայքում գտնվող տարածք (N 4 սխեման     |        |թյուն և      |

|   |կցվում է)                                 |        |«Նոր Երևան»  |

|   |                                          |        |ՍՊԸ (NN 4 և  |

|   |                                          |        |4.1 սխեմաները|

|   |                                          |        |կցվում են)   |

|   |կցվում է)                                 |        |«Նոր Երևան»  |

|___|__________________________________________|________|_____________|

|5. |Գլխավոր պողոտայի Նալբանդյան, Արամի,       |9 ամիս  |Հայաստանի    |

|   |Խանջյան և  Փ. Բուզանդի փողոցների          |        |Հանրապետու-  |

|   |միջակայքում գտնվող տարածք (N 5 սխեման     |        |թյուն        |

|   |կցվում է)                                 |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|6. |Սարյան փող. և  Ամիրյան փող. հատման մասից, |12 ամիս |«Դաունթաուն  |

|   |Սարյան փող. աջակողմյան մայթով, Լեոյի      |        |Երևան»  ՓԲԸ  |

|   |փողոցով, Պարոնյան փողոցով, «Դվին»         |        |             |

|   |Հյուրանոցի հողամասի սահմանագծով, Դեմիրճյան|        |             |

|   |փողոցով, Ֆրիկի փողոցով պարփակված տարածք   |        |             |

|   |Ընդգրկվում են Ռուսթավելի, Չկալով և  Կոնդ  |        |             |

|   |փողոցների տները, Ֆրիկի և  Դեմիրճյան       |        |             |

|   |փողոցներով պարփակված տարածքում գտնվող     |        |             |

|   |ավտոտնակները, առևտրի  սրահը, վարսավիրանոցը|        |             |

|   |և  «Օլեո» ռեստորանի շենքը                 |        |             |

|   |Չեն ընդգրկվում Սարյան, Պարոնյան և  Ֆրիկի  |        |             |

|   |փողոցների բազմաբնակարան շենքերը, «Դվին»   |        |             |

|   |հյուրանոցը` իր զբաղեցրած հողատարածքով,    |        |             |

|   |Սարյան, Ռուսթավելի, Չկալով և  Կոնդի 1-ին  |        |             |

|   |և  2-րդ փողոցների, Կոնդի նախկին գլխ.      |        |             |

|   |հատակագծի համապատասխան նորակառույց        |        |             |

|   |առանձնատները, Ֆրիկի 21 հասցեում գտնվող    |        |             |

|   |նորակառույց շինությունը, Սբ. Հովհաննես    |        |             |

|   |եկեղեցու տարածքը, N 23 դպրոցի տարածքը (N 6|        |             |

|   |սխեման կցվում է)                          |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|7. |Երևան  քաղաքի Բուզանդի 18, Բուզանդի 20,   |9 ամիս  |«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ|

|   |Բուզանդի 22, Բուզանդի 24, Բուզանդի 24,    |        |             |

|   |բն. 1, Բուզանդի 26, Բուզանդի 26, բն. 3,   |        |             |

|   |Բուզանդի 26, բն. 11-12, Արամի 17, Արամի 19|        |             |

|   |Արամի 19 (Բուզանդի 22), Արամի 21, բն. 3,  |        |             |

|   |Արամի 21, բն. 6, Արամի 21, բն. 7 հասցեները|        |             |

|   |(N 7 սխեման կցվում է)                     |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

| 8.|Տերյան 23 կիսանկուղային արվեստանոց,       |9 ամիս  |«Լոկալ       |

|   |Տերյան 23 բազմաբնակարան շենքի 2, 5, 6, 7, |        | Դիվելոփըրզ» |

|   |8, 10, 13, 14, 15, 16 և  19 բնակարաններ,  |        | ՍՊԸ         |

|   |Տերյան 25 կիսանկուղ, Տերյան 25            |        |             |

|   |կիսանկուղային արվեստանոց, Տերյան 25       |        |             |

|   |բազմաբնակարան շենքի 2 և  3, 5, 6, 8, 10,  |        |             |

|   |11, 12-13, 14, 19, 22 և  23, 25, 26, 29,  |        |             |

|   |30, 30 խորդանոց, Տերյան 25, 21 գրասենյակ  |        |             |

|   |և  նկուղ, Տերյան 25 շենքի բակում ավտոտնակ,|        |             |

|   |Տերյան 25 և  Լալայանց 37 շենքերի բակում   |        |             |

|   |ավտոտնակ, Լալայանց 37 արվեստանոց, Լալայանց|        |             |

|   |37 շենքի 3, 4, 5, 8, 11, 16, 17 և  19     |        |             |

|   |բնակարաններ, Լալայանց 37 շենքի բակում     |        |             |

|   |ավտոտնակ, Կողբացի 42 հասցեում N 6         |        |             |

|   |կաթսայատուն, Կողբացի 42/4, Կողբացի 42     |        |             |

|   |հասցեում N 2 ավտոտնակ, Կողբացի 42 հասցեին |        |             |

|   |կից սպորտդահլիճ, Կողբացի 42/2 հասցեում    |        |             |

|   |հողամաս, Կողբացի 42 շենքի բակում 3        |        |             |

|   |ավտոտնակ, Կողբացի 42ա շենքի բակում        |        |             |

|   |ավտոտնակ, Կողբացի 50, Կողբացի 50ա, Կողբացի|        |             |

|   |փող. էլ.ենթակայան, Պուշկինի 38, բն. 1, 17,|        |             |

|   |Պուշկինի 38, բն. 1 և  բն. 17 բնակարանների |        |             |

|   |միջև  ավտոտնակ, Պուշկինի 38, տուն 18,     |        |             |

|   |Պուշկինի 40 շենքի բակում 3 ավտոտնակ (N 8  |        |             |

|   |սխեման կցվում է)                          |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|9. |1-ին Արհեստավորների 117, 119, 121, 123,   |9 ամիս  |«Արևիկ-Տուր» |

|   |125, 127, 129, 131, 133, 135, 137, 139,   |        |ՍՊԸ          |

|   |141, 143, 145, 147, 149, 151, 153, 155,   |        |             |

|   |157, 159, 161, 163, 165 տներին հարակից,   |        |             |

|   |Նար-Դոսի 39 հին տպարանի շենքը և  բակի     |        |             |

|   |շինությունները, Նար-Դոսի 35, 39, 41, 43,  |        |             |

|   |45, 47, 49, Զավարյան 18, 20, 22, 24, 26,  |        |             |

|   |Տոլստոյ 44, 46, 48, 50, 50/1, 52, 54, 56, |        |             |

|   |58, 60, 62, 64 (N 9 սխեման կցվում է)      |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|10.|Պռոշյան 1-ին փակուղի տուն 1, 1/3, 2, 3,   |9 ամիս  |«Լոկալ       |

|   |3/4, 3/8, 3/9, 3/10, 7, 9, 9/1, 14, 14/3, |        | Դիվելոփըրզ» |

|   |19, 20, 20/3, 54, 54/2, 58, 58/5, 60,     |        | ՍՊԸ         |

|   |62/3, 70, 70/2, 72, 74, Պռոշյան 1-ին      |        |             |

|   |նրբանցք տուն 2, 3, 3/5, 3/14, 7, 11/6, 14,|        |             |

|   |14/2, 14/5, 19, 19/2, 20, 21, 24/1, 26/1, |        |             |

|   |28/1, 30/1, 30/2, 36, 36ա, 39/3, 39/4,    |        |             |

|   |39/7, 42, 42/2, 44, 48, 52, 52/1, 54, 56, |        |             |

|   |58, 58/1, 58/2, 58/3, 58/5, 60, 60/3, 62, |        |             |

|   |62/1, 62/2, 62/3, 70, 70/2, 72, 74, 74/3, |        |             |

|   |Պռոշյան 11, 11/6, 35, 35/1, 39, 39/1, 41, |        |             |

|   |45, 47, 125, Դեմիրճյան 40/9 (N 10 սխեման  |        |             |

|   |կցվում է)                                 |        |             |

|___|__________________________________________|________|_____________|

|11.|Բուզանդի 36, Բուզանդի 38, Բուզանդի 40,    |9 ամիս  |«Ի ԷՄ ՍԻ» ՓԲԸ|

|   |Կողբացի 22, Արամի 29, Արամի 29, բն. 1, 29,|        |             |

|   |բն. 4, 29, բն. 6, 29, բն. 12, 29, բն. 17  |        |             |

|   |(N 11 սխեման կցվում է)                    |        |             |

._____________________________________________________________________.

(հավելվածը փոփ. 01.04.10 թիվ 357-Ն որոշում)

 

ՍԽԵՄԱ N 1 ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ S=7919 քմ)

 

ՍԽԵՄԱ N 2 ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(Մ. ՄԱՇՏՈՑ ՊՈՂՈՏԱՅԻ ՇՈՒԿԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ S=10667.23 քմ)

 

ՍԽԵՄԱ N 3 ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ S=50445.92 քմ)

 

Սխեմա` ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 168-Ն որոշման հավելվածի

 

i

ՍԽԵՄԱ N 4 ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ՍԱՐՅԱՆ, ԱՐԱՄԻ, ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ, ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ «ՆՈՐ ԵՐԵՎԱՆ» ՍՊԸ)

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

(4-րդ սխեման փոփ. 01.04.10 թիվ 357-Ն որոշում)

 

Սխեմա` ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 19-ի

N 168-Ն որոշման հավելվածի

 

i

ՍԽԵՄԱ N 4.1 ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ (ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ, ԱՐԱՄԻ, ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ, ՁԵՌՔ ԲԵՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ)

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

(4.1-րդ սխեման լրաց. 01.04.10 թիվ 357-Ն որոշում)

 

ՍԽԵՄԱ N 5

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԵՎ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՏԱՐԱԾՔ

S=37961,06 քմ)

 

ՍԽԵՄԱ N 6

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԿՈՆԴ ԹԱՂԱՄԱՍԻ ՏԱՐԱԾՔ S=171075.9 քմ)

 

ՍԽԵՄԱ N 7

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱ, Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔ

S=5468.83 քմ)

 

ՍԽԵՄԱ N 8

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԼԱԼԱՅԱՆՑ, Ե. ԿՈՂԲԱՑԻ ԵՎ

ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ S=8212.35 քմ)

 

ՍԽԵՄԱ N 9

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑԻ ՇՈՒԿԱՅԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ S=16527.89 քմ)

 

ՍԽԵՄԱ N 10

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ՊՈՒՇԿԻՆԻ ԱՅԳՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ S=35860.51 քմ)

 

ՍԽԵՄԱ N 11

 

ԲԱՑԱՌԻԿ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

(ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱ, Փ. ԲՈՒԶԱՆԴԻ ԵՎ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔ

S=3846.28 քմ)

 

___________________________

ԻՐՏԵԿ-սխեմաները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.02.2009
N 168-Ն
Որոշում