041.0353.180698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 հունիսի 1998 թվականի թիվ 353
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ ՌՈՒՄԻՆԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության փոքր և միջին ձեռնարկության զարգացման վարչության պետ Սուրեն Վարդումյանին 1998 թվականի հունիսի 22-26-ը գործուղել Ռումինիա` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական 11-րդ վեհաժողովի նախապատրաստման աշխատանքների շրջանակներում Բուխարեստում անցկացվելիք սեմինարին մասնակցելու համար:
Գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` լուծել Ս. Վարդումյանի Ռումինիա մեկնելու հետ կապված հարցերը: