041.0357.190698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 հունիսի 1998 թվականի թիվ 357
ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Մանկապատանեկան առողջարարական ճամբարների նախապատրաստման և «Ամառ-98» դպրոցականների ամառային հանգստի հետ կապված աշխատանքների կազմակերպման նպատակով ստեղծել մանկապատանեկան առողջարարական ճամբարների աշխատանքների կազմակերպման հանձնաժողով (կազմը կցվում է):
Հանձնաժողովին`
ա) կազմակերպել 5000 դպրոցահասակ երեխաների ամառային հանգիստը 1998 թվականի հուլիսի 1-ից, երկու հերթափոխով` 20-ական օրով.
բ) 5-օրյա ժամկետում հաստատել հանձնաժողովի կանոնադրությունը.
գ) հաստատել մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող երեխաների օրվա օրինակելի ռեժիմը.
դ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել և լուծել մանկապատանեկան առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.
ե) մինչև 1998 թվականի սեպտեմբերի 25-ը ամփոփել մանկապատանեկան առողջարարական ճամբարների գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սահմանված կարգով հաստատել`
ա) 1998 թվականի մանկապատանեկան առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա սննդամթերքի չափաբաժինը.
բ) ըստ երեխաների թվի` ճամբարների աշխատողների (վարչատնտեսական, դաստիարակչական, բուժ և սպասարկող) թիվը.
գ) մեկ երեխայի մեկ օրվա հաշվարկով կոմունալ ծախսերը:
3. Մանկապատանեկան առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`
ա) մինչև 1998 թվականի հունիսի 158-ը հանձնաժողովին ներկայացնել հանձնաժողովի կողմից սահմանված ձևի հայտ ճամբարների պատրաստականության մասին.
բ) հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ընտրված ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 1998 թվականի հունիսի 25-ը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ՀԱՄԿ-ի հետ ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և մինչև 1998 թվականի հունիսի 25-ը դրանք ներկայացնել հանձնաժողովին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մինչև 1998 թվականի հունիսի 20-ը հանձնաժողովի կողմից ներկայացվող հայտերի համաձայն մանկապատանեկան առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով ու ջոկատավարներով:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 1998 թվականի հուլիսի1-ից և հանձնաժողովի ներկայացրած հայտերի համաձայն մանկապատանեկան առողջարարական ճամբարները բժշկական կադրերով ապահովելու ուղղությամբ:
7. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին` ապահովել հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:
8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` Կոտայքի մարզպետի հետ համատեղ ապահովել 1998 թվականի հունիսի 25-իցմինչև օգոստոսի 30-ը մարզում գործող մանկապատանեկան առողջարարական ճամբարներին էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` 1998 թվականի ամառվա ընթացքում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով պարբերաբար լուսաբանել դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի հետ կապված աշխատանքները:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 19-ի թիվ 357 որոշմամբ
ԿԱԶՄ
Մանկապատանեկան առողջարարական ճամբարների
աշխատանքների կազմակերպման հանձնաժողովի
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ա. Թոփուզյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Մ. Հարությունյան - ՀԱՄԿ-ի նախագահ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Վ. Դալլաքյան - ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահի տեղակալ
Դ. Հակոբյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ
Բ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ք. Մանուկյան - Կոտայքի մարզպետի տեղակալ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
վարչության պետ
Ա. Քերոբյան - «Զոհված ազատամարտիկների մայրերի և կանանց
միության» հասարակական կազմակերպության նախագահ
Կ. Հայրապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)