041.0358.220698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 1998 թվականի թիվ 358
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող տարերային աղետների պատճառած վնասները գնահատելու և դրանց վերացման առաջնահերթ միջոցառումներ օպերատիվորեն կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 22-ի թիվ 358 որոշմամբ
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի
նախագահ)
Ա. Թանանյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ս. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարի տեղակալ
Է. Կարապետյան - ՀՀ տրանսպորտի նախարարության վարչության պետ
Ս. Կոտոլիկյան - ՀՀ էներգետիկայի նախարարության վարչության պետ
- մարզպետ
Գ. Համբարձումյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի
գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 22-ի թիվ 358 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցող տարերային աղետների պատճառած վնասների գնահատման և դրանց վերացման առաջնահերթ միջոցառումներն օպերատիվորեն կազմակերպելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքները:
2. Մարզպետը մարզի տարածքում տեղի ունեցող տարերային աղետների մասին ահազանգում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին, սույն որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամները մեկնում են աղետի վայր, տեղում ապահովում տարերային աղետների պատճառած վնասների վերացման առաջնահերթ միջոցառումների օպերատիվորեն կազմակերպումը:
4. Միջգերատեսչական հանձնաժողովը, անհրաժեշտության դեպքում, տարերային աղետի օրվանից հետո անհապաղ նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ պատճառած վնասների վերացման համար անհրաժեշտ առաջնահերթ նյութական և ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև կազմակերպական միջոցառումների մասին, որը սահմանված կարգով քննարկման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը:
5. Առաջնահերթ միջոցառումների իրականացումից հետո տարերային աղետների պատճառած վնասների վերացման աշխատանքների համակարգման վերահսկողությունը դրվում է միջգերատեսչական հանձնաժողովի վրա: