Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇ ...

 

 

041.0359.220698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունիսի 1998 թվականի թիվ 359

 

ԱՊՀ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը ԱՊՀ անդամ պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 10-րդ նստաշրջանը Երևանում անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել նստաշրջանի անցկացման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել արտասահմանյան պետություններից ժամանող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հրավերների և Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրերի ձևակերպումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին`

ա) նստաշրջանն անցկացնելու, ինչպես նաև մասնակիցներին տեղավորելու համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տունը և «Հրազդան» հյուրանոցը, ապահովել մասնակիցների սնունդը.

բ) հյուրերի սպասարկման համար տրամադրել «Չայկա» և «ՌԱՖ» մակնիշների մեկական ավտոմեքենա:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` հյուրերին տեղավորել «Արմենիա» հյուրանոցային համալիրում, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել «Իկարուս» մակնիշի մեկ ավտոբուս` համաձայն Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության ներկայացրած հայտի:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել պատվիրակությունների ընդունումը և ճանապարհումը (անվճար) պաշտոնական պատվիրակությունների սրահում:

6. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել հյուրերի բուժսպասարկումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանն ու «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերությանը` լուսաբանել նստաշրջանի անցկացումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` նստաշրջանն անցկացնելու և մասնակիցների Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ, թղթապանակներ, տեղեկատվական նյութեր, նոթատետրեր, անվանական կրծքանշաններ պատրաստում, գրենական պիտույքների ու հուշանվերների ձեռքբերում և մեկ պաշտոնական ճաշկերույթ` 8367,0 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.06.1998
N 359
Որոշում