Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0378.170698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» ՀՈՒՆԻՍԻ 1998 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 1998 թ. թիվ 378

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Երևանի թիվ 9 հացի գործարան» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Երևանի թիվ 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 47857 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի թիվ 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով (շենքերի նվազագույն գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 3 գործակից):

1.3. «Երևանի թիվ 9 հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը մրցույթով մասնավորեցնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):

1.4. Մրցութային հանձնաժողովին`

ա) մրցույթի տեղեկագրում հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, հաղթողի որոշման կարգի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ տվյալներ.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:

1.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

 

մասնավորեցնել պետական բաժնետոմսերի համար առաջարկվող նվազագույն

գինը 44525 հազ. դրամ.

 

ներդրումների չափը.

 

սոցիալական երաշխիքներ:

 

1.6. Մրցույթի հաղթողն ընկերության պետական բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունը հաղթողին ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.7. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 2326 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Շինարար-6» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 145 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 145 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 116 հազ. դրամ, որը համապատասխանում է 116 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.4. «Շինարար-6» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 2181 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 314,7 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 615,8 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1170,8 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 79,4 հազ. դրամ:

 

2.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

3.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 5682 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերն ամբողջությամբ` դասական աճուրդով:

3.2. Սահմանել պետական բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 768 հազ. դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել երկամսյա ժամկետում:

3.4. «Շինարար-32» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 4722 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ 1277 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 973,2 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 1271,4 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 1134,4 հազ. դրամ.

 

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով`

44,8 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 21,5 հազ. դրամ:

 

3.5. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 18495 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Մասիս-կոշիկ» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. Սահմանել ընկերության մեկնարկային գինը` 17244 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 8622 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.3. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 13796 հազ. դրամ, որը համապատասխանում է 6898 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

4.4. «Մասիս-2» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 1251 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1137 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 114 հազ. դրամ:

 

4.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

i

5.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Լոռառսպաս» պետական փակ բաժնետիրական ընկերության «Բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման» Վանաձորի դուստր ձեռնարկությունը վերակազմակերպել «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության:

(5.1 կետը խմբ. 06.11.98 թիվ 691, 08.05.99 թիվ 297 որոշումներ)

5.2. Մասնավորեցնել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով 13560 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Վանաձորի բնակնորշին» բաց բաժնետիրական ընկերության:

5.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 5778 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 2889 հատ մեկնարկային քանակին` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 5778 հազ. դրամ, որը համապատասխանում է 2889 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

5.5. «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմում են 7783 հազ. դրամ, այդ թվում`

 

այլ երկարաժամկետ պարտավորություններ` 98 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 1463 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3613 հազ. դրամ.

 

հաշվետու անձանց նկատմամբ` 2448 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 161 հազ. դրամ:

 

5.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Վանաձորի բնակնորշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեթղթերի թողարկման ազդագրերը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

6.1. Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության:

6.2. Հաշվեկշռային մեթոդով 33904 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծվող ընկերությանը (շենքերի նվազագույն գնահատվող մեծության և անավարտ շինարարության գնահատվող մեծության նկատմամբ կիրառվել է 4 գործակից):

6.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության վաճառքի գինը` 25790 հազ. դրամ:

6.4. «Թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 8115, 2 հազ. դրամ, այդ թվում`

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 1077 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 2634,2 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 3358,5 հազ. դրամ.

 

ստացված կանխավճարների գծով` 1012,2 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 33,3 հազ. դրամ:

 

6.5. Վճարումներն իրականացնել «թիվ 5 ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկու ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Արմադենտ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Տեխնոդենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

7.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 215763 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տեխնոդենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը` բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Տեխնոդենտ» բաց բաժնետիրական ընկերության:

7.3. Սահմանել պետական փակ բաժնետիրական ընկերության մեկնարկային գինը` 45392 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի 22696 հատ մենկարկային քանակին` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.4. Բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի մեկնարկային գինը կազմում է 45392 հազ. դրամ, որը համապատասխանում է 22696 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

7.5. «Տեխնոդենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 170371 հազ. դրամ, այդ թվում`

 

բանկերի երկարաժամկետ վարկեր` 132102 հազ. դրամ.

 

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ`

1477,8 հազ. դրամ.

 

սոցիալական ապահովագրության և ապահովության գծով` 882,9 հազ. դրամ.

 

անձնակազմի հետ աշխատանքի վարձատրության գծով` 2171 հազ. դրամ.

 

մատակարարների և կապալառուների նկատմամբ` 33625 հազ. դրամ.

 

տարբեր կրեդիտորների նկատմամբ` 111,2 հազ. դրամ:

 

7.6. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` «Տեխնոտենդ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերության արժեքների թողարկման ազդագիրը ներկայացնել գրանցման և գրանցումից հետո այն հրապարակել մամուլում:

i

8.1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը մեկամսյա ժամկետում «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական ձեռնարկությունը վերակազմավորել «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

(8.1. կետն ուժը կորցրել են 08.01.01 թիվ 2 որոշում)

8.2. Մասնավորեցնել հաշվեկշռային մեթոդով 831 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերն ամբողջությամբ` դասական աճուրդով:

(8.2. կետն ուժը կորցրել են 08.01.01 թիվ 2 որոշում)

8.3. Սահմանել պետական բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը` 831 հազ. դրամ:

(8.3. կետն ուժը կորցրել են 08.01.01 թիվ 2 որոշում)

8.4. «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորություններ չունի:

(8.4. կետն ուժը կորցրել են 08.01.01 թիվ 2 որոշում)

8.5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` աճուրդն իրականացնել «Ուսումնադասընթացային կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության գրանցումից հետո երկամսյա ժամկետում:

(8.5. կետն ուժը կորցրել են 08.01.01 թիվ 2 որոշում)

8.6. Վճարումները կարող են կատարվել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման սերտիֆիկատներով և (կամ) Հայաստանի Հանրապետության արժույթով:

(8.6. կետն ուժը կորցրել են 08.01.01 թիվ 2 որոշում)

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 17-ից:

 

ԿԱԶՄ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 9 ՀԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԻՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

       Ա. Մարկոսյան        -  ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ

                              (հանձնաժողովի նախագահ)

 

       Ռ. Ամիրյան          -  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

       Գ. Ստեփանյան        -  ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության

                              վարչության պետ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.1998
N 378
Որոշում