Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ...

 

 

040.0392.250698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1998 թվական թիվ 392

 

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՈՒ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒսանողական-երիտասարդական միջազգային ծրագրերին մասնակցելու նպատակով օտարերկրյա պետություններ մեկնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքը փոխհատուցելու համար երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնին հատկացնել 1790000 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Սահմանել, որ Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնին նշված գումարի հատկացումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսանողական-երիտասարդական միջազգային ծրագրերին մասնակցելու նպատակով օտարերկրյա պետություններ ուղարկելու մասին Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի որոշումն ու համապատասխան ուղղությամբ օդային փոխադրումների տոմսի և օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարման անդորրագրի աջ մասը ներկայացնելուց հետո:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1998
N 392
Որոշում