Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏ ...

 

 

040.0393.250698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1998 թվական թիվ 393

 

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 79824 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արագածոտնի մարզի Արագածի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 25-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 25-ի թիվ 393 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

համայնքային ընտրական հանձնաժողով ծախսերի` կապված

Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________________

  թիվ                  Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                        (դրամ)

________________________________________________________________________

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)     16000

   2. Հրատարակչական ծախսեր                                     7000

   3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000

   4. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   5. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000

   6. Գործուղման  ծախսեր                                       9000

   7. Գրասենյակային ծախսեր                                     3000

________________________________________________________________________

          ընդամենը                                            50000

 

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

      (1853 ընտրող x 5 դրամ)                                   9265

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (1853 ընտրող x 3 դրամ)                                   5559

________________________________________________________________________

          ընդամենը                                            64824

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 25-ի թիվ 393 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________________

  թիվ                  Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                        (դրամ)

________________________________________________________________________

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                                    8000

   2. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   3. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   1000

   4. Գրասենյակային ծախսեր                                     1000

________________________________________________________________________

          ընդամենը                                            15000

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1998
N 393
Որոշում