Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0394.250698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1998 թվական թիվ 394

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գաղտնի և ծառայողական տեղեկատվության հուսալիությունն ու անվտանգությունն ապահովելու, կառավարական հեռահաղորդակցության համակարգի տեխնիկական միջոցներն արդիականացնելու և զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` 3-ամսյա ժամկետում համատեղ մշակել պետական փակ, ընդհանրացված կառավարական հեռահաղորդակցության համակարգի արդիականացման ու զարգացման նախագծի տեխնիկական առաջադրանքը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` կառավարական հեռահաղորդակցության համակարգի արդիականացման և զարգացման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի «1998 թվականին Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին իրականացվելիք կապիտալ ծախսերի մասին» թիվ 150 որոշման հավելվածի 10-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1998
N 394
Որոշում