030.0073.260698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով` որոշում եմ.
1. 1998 թվականի հունիսի 29-ին ժամը 14.30-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`
ա) «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
բ) «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
գ) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
դ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ե) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
զ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
է) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ը) «Իջևանյան գորգեր» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
թ) «Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժա) «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժբ) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժգ) «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժդ) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.
ժե) «Հայաստանի Հանրապետության ուղղիչ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժզ) «Դատաիրավական բարեփոխումների անցումային ժամանակաշրջանում վճռաբեկ դատարանի գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժէ) «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (երրորդ ընթերցում).
ժը) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (ընդհանուր մաս) նախագիծը (երկրորդ ընթերցում).
ժթ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (հատուկ մաս) նախագիծը (երկրորդ ընթերցում).
ի) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացում`
«Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին» պայմանագիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական-մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև առևտրի և առևտրային գործունեության մասին» համաձայնագիրը.
Հայաստանի Հանրապետության և Զարգացման միջազգային ընկերակցության միջև զարգացման վարկի (Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագիր) համաձայնագիրը:
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 հունիսի 1998 թ. ՆՀ-73