041.0370.250698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 1998 թվականի թիվ 370
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԱՆԿԱՏՈՒՆ ԵՎ ԴՊՐՈՑ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Երևանի «Զատիկ» մանկատունն ու Նուբարաշենի որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոցը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ենթակայությունից հանձնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությանը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտել նշված հիմնարկների շենքերի և այլ գույքի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները: