Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0380.290698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 1998 թվականի թիվ 380

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`

1. Պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում հիմնադրի լիազորություններն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմիններին`

ա) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել համապատասխան ընկերություններում 1997 թվականի արդյունքներով շահույթի բաշխման ուղղությունները և առաջարկություն` շահույթի տնօրինման վերաբերյալ.

բ) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող համապատասխան ընկերությունների` այլ ընկերություններում (այդ թվում` բանկերում) առկա բաժնետոմսերի իրացումը մեկամսյա ժամկետում և դրանից գոյացող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների մարումը` 40 օրվա ընթացքում` արդյունքները ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարություն:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել առևտրային բանկերում պետական բաժնեմասերի օտարումը:

i

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում քննարկել Հայկոոպի համակարգի գյուղատնտեսական շուկաների օտարման տարբերակները և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

i

4. Առաջարկել Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիային մեկշաբաթյա ժամկետում քննարկել իր տնօրինության տակ գտնվող գույքային համալիրների օտարման տարբերակները և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն:

5. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում վերլուծել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից տնօրինվող գույքային համալիրների ու գույքի առանձին տարրերի օգտագործման արդյունավետությունը և օտարման ենթակա գույքի կազմի ու օտարման պայմանների վերաբերյալ առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

բ) Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարության ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ քննարկել սեփականաշնորհման գործընթացի արագացման հնարավորությունները և 20-օրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետների և Երևանի քաղաքապետի աջակցությամբ ապահովել ձեռնարկությունների կողմից բյուջետային վարկերի և նվիրատվությունների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների անվերապահ կատարումը:

7. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 1998 թվականի հունիսի 1-ի դրությամբ առկա հարկային ապառքների, կուտակված տույժերի էական նվազեցման հաշվին 1998 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների մուտքագրման ուղղությամբ, այդ թվում` բռնագանձված գույքի իրացման մեխանիզմները հստակեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու միջոցով:

8. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` հարկային և մաքսային վարչարարության հետագա կատարելագործման հաշվին բյուջետային եկամուտների լրացուցիչ ռեզերվների բացահայտման ուղղությամբ կատարել ուսումնասիրություններ և երկշաբաթյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

9. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին`

ա) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նկատմամբ պարտավորությունների անվերապահ կատարումն ապահովելու, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ապառքները մարելու և դրա միջոցով հիմնադրամի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար.

բ) երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել կենսաթոշակների վճարումը բացառապես բանկային համակարգի միջոցով իրականացնելու ժամանակացույցը` դրա համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրով:

10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` երկշաբաթյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնակարանային-կոմունալ ծառայությունների մատուցման դիմաց վճարների գանձումը բացառապես բանկային համակարգի միջոցով իրականացնելու ժամանակացույցը` դրա համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրով:

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել և վերլուծել բնական ռեսուրսների օգտագործման դիմաց վճարի գանձման ընթացքը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն այդ աղբյուրի հաշվին Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված մուտքերի անվերապահ կատարումն ապահովելու համար և դրա վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բյուջետային ոլորտում աշխատողների թվի կրճատման, բարեփոխումների իրականացման համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշման նախագիծ:

13. Երևանի քաղաքապետին` ապահովել ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառումն ու գրանցումը, գումարների մուտքագրումը և դրանց հաշվին համաքաղաքային ծախսերի իրականացումը:

14. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի եկամուտների համալրման և ծախսերի կրճատման հնարավորությունների ուսումնասիրություններ և երկշաբաթյա ժամկետում արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.06.1998
N 380
Որոշում