Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

040.0410.230698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 1998 թվական թիվ 410

 

1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սևանա լճի էկոլոգիական վիճակը և ելնելով Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման ծրագրի պահանջներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 1998 թվականի ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրի բացթողումները սահմանել 150 մլն խոր. մետր, անհրաժեշտության դեպքում առավելագույն չափը սահմանելով 250 մլն խոր. մետր:

2. Բացառության կարգով թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը «Հայկական ԱԷԿ» փակ բաժնետիրական ընկերության անվտանգ շահագործման հետ կապված արտակարգ իրավիճակներ առաջանալու դեպքում Սևանա լճից օգտագործել լրացուցիչ քանակությամբ ջուր` 7-օրյա ժամկետում համապատասխան հիմնավորումներ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

3. Հաստատել Սևանա լճից ջրի բացթողման հետ կապված հարցերի կարգավորման միջոցառումների ցանկը (կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 23-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունիսի 23-ի թիվ 410 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Սևանա լճից ջրի բացթողման հետ կապված հարցերի

կարգավորման միջոցառումների

 

________________________________________________________________________

 թիվ      Միջոցառման անվանումը         ժամկետը         Կատարողը

ը/կ

________________________________________________________________________

  1. Գեղամավանի գլխամասային դիտակետի              ՀՀ բնապահպանության

     աշխատանքների բարելավում           1998 թ.    նախարարություն     

                                                  ՀՀ էներգետիկայի

                                                  նախարարություն

                                                  

  2. Սևան-Հրազդան  կասկադից սնվող                 ՀՀ գյուղատնտեսության

     ոռոգման համակարգերի գլխամասային              նախարարություն

կառույցների ջրաչափական սարքերով

     ապահովում                         1998 թ.

 

  3. Սևան-Հրազդան  կասկադից ջրառ                  ՀՀ գյուղատնտեսության

     իրականացնող բոլոր ջրաչափական                 նախարարություն

     կետերի կարգավորում                1998 թ.    ՀՀ էներգետիկայի

                                                  նախարարություն

 

4. Մարմարիկի ջրամբարի մասնակի

     վերականգնման և  ջրակուտակիչ                   Սևանա  լճից ջրի

     (հիդրոակումուլյացիոն)                         բացթողման հարցերի

     էլեկտրակայանի կառուցման                       կարգավորման

     վերաբերյալ ՀՀ կառավարություն      1998 թ.     միջգերատեսչական

     առաջարկություն ներկայացնելը      սեպտեմբեր    հանձնաժողով

 

  5. Ջրի նպատակային և  խնայողաբար                  ՀՀ գյուղատնտեսության

     օգտագործմանն ուղղված             պարբերաբար   նախարարություն

     միջոցառումների իրականացում                    ՀՀ էներգետիկայի

                                                   նախարարություն

 

6. Ախպարայի ջրամբարում նստվածքների  պարբերաբար ՀՀ էներգետիկայի

     մաքրման աշխատանքների իրականացում              նախարարություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.1998
N 410
Որոշում