040.0411.290698
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հունիսի 1998 թվական թիվ 411
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ԵՎ ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1998 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի տարածքում տեղացած անձրևների և հեղեղումների հետևանքների վերացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գաղտնի:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`
ա) 15-օրյա ժամկետում` մարզի տարածքում տեղացած անձրևների և հեղեղումների հետևանքով հասցված վնասները հիմնավորող ակտերն ու փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 22-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 358 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին.
բ) 1998 թվականի հուլիսի 1-ին միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնել տեղեկատվություն անձրևների և հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքների կատարման ընթացքի մասին:
3. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 29-ից: