Սեղմել Esc փակելու համար:
ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ...

 

 

040.0416.020798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 1998 թվական թիվ 416

 

i

ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը (կցվում է):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

i

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և նոր բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնեմասը տնօրինող լիազորված պետական կառավարման մարմիններին` սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունները վերակազմավորել բաց բաժնետիրական ընկերությունների և դրանք ներկայացնել պետական գրանցման:

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` ձեռնարկել միջոցներ սույն որոշմամբ հաստատված կարգով նոր բաժնետոմսեր թողարկող ընկերությունների ցուցակում (լիստինգ) ապահովելու համար և մրցույթով ընտրված ֆոնդային բորսայի հետ կնքել ցուցակման մասին պայմանագիր:

(որոշում փոփ. 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 2-ի թիվ 416 որոշմամբ

 

ԿԱՐԳ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի (այսուհետև` բաժնետոմսեր) տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման կարգը:

(1-ին կետը փոփ. 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության և տարածքում գրանցված ֆոնդային բորսաներում և այլ կարգավորվող շուկաներում նոր բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվում է այդ բորսաների այդ ֆոնդային բորսաների և այլ կարգավորվող շուկաների` արժեթղթերի տեղաբաշխման կազմակերպման կանոններին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

3. Մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Որոշման մեջ նշվում են`

ա) ընկերության կանոնադրական հիմնադրամի չափը, ընկերության հայտարարված բաժնետոմսերի քանակը, ֆոնդային բորսայում տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և դրանց անվանական արժեքը.

բ) բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետները և պայմանները.

գ) տեղեկություններ ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի հաստատման, դրանց գրանցման ներկայացնելու և հրապարակման ժամկետների մասին.

դ) այլ տեղեկություններ:

4. Բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո բաժնետոմսեր թողարկող ընկերության պետական բաժնետոմսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետև` վարչություն) տնօրինությանը:

 

II. ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՆՐԱ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

5. Կարգավորվող շուկայի և նրա օպերատորի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345, 12.02.09 թիվ 142-Ն որոշումներ)

 

III. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

6. Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(6-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345, 12.02.09 թիվ 142-Ն որոշումներ)

 

IV. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. (7-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

i

8. (8-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

9. Բաժնետոմսերի տեղաբաշխումն սկսվում է ցուցակման պահից 10 օր հետո և տևում մինչև 100 օր:

10. Բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գինը սահմանվում է դրանց անվանական արժեքի չափով: Բաժնետոմսերի դիմաց վճարումը կատարվում է դրամով:

i

11. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է ավարտված, եթե սույն կարգի 9-րդ կետում նշված ժամկետի ցանկացած ժամանակահատվածում տեղաբաշխման ներկայացված բոլոր բաժնետոմսերը տեղաբաշխվել են:

Արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձը բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո 10-օրյա ժամկետում բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ու բաժնետոմսեր թողարկող ընկերություն:

(11-րդ կետը փոփ. 25.05.99 թիվ 345, 12.02.09 թիվ 142-Ն որոշումներ)

12. Բաժնետոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածում չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են որպես հայտարարված բաժնետոմսեր:

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

i

14. Եթե սույն կարգով սահմանված ժամկետում ոչ մի բաժնետոմս չի տեղաբաշխվել, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է նոր որոշում տվյալ ընկերության պետական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Վարչության և արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող պայմանագրով, որում նշվում են`

ա) տեղաբաշխման ենթակա բաժնետոմսերի քանակը և անվանական արժեքը.

բ) բաժնետոմսերի տեղաբաշխման և բաժնետոմսերի սերտիֆիկատների տրամադրման ժամկետները.

գ) արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կատարվելիք վճարումների չափը և կարգը.

դ) բաժնետոմսերն անվանական արժեքից ավելի բարձր գնով տեղաբաշխվելու դեպքում արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին կատարվելիք վճարումների չափը և կարգը, կատարվելիք սահմանումները հետևյալ համամասնությամբ`

բաժնետոմսերն անվանական արժեքից ավելի վճարված գումարի մինչև 30 տոկոսը փոխանցվում է արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին (որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չնախատեսված` մասնավորեցման նախապատրաստման ծախսեր), իսկ 70 տոկոսը` մասնավորեցվող ընկերությանը.

ե) արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձի կողմից վարչություն ներկայացվող հաշվետվությունների հաճախականությունը.

զ) բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին վերջնական հաշվետվություն ներկայացնելու ժամկետը և կարգը.

է) տվյալ ընկերության մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված այլ պայմաններ:

 

VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

16. Բաժնետոմսերի դիմաց վճարումներն ընդունվում են արժեթղթերի տեղաբաշխումն իրականացնող` ներդրումային ծառայություններ մատուցող անձին սպասարկող բանկում և փոխանցվում բաժնետոմսեր թողարկող ընկերության հաշվին` պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

(կարգը փոփ. 12.02.09 թիվ 142-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.1998
N 416
Որոշում