Սեղմել Esc փակելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ, ՔԱՐԱԲԵՐԴԻ, ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱ ...

 

 

040.0418.020798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հուլիսի 1998 թվական թիվ 418

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԻՍԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ, ՔԱՐԱԲԵՐԴԻ, ՓԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Սյունիքի մարզի Արևիսի, Շիրակի մարզի Հայկավանի, Քարաբերդի, Փանիկի գյուղական համայնքների ավագանու անդամների և Արագածոտնի մարզի Ափնագյուղի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 352152 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Արևիսի, Շիրակի մարզի Հայկավանի, Քարաբերդի, Փանիկի, Արագածոտնի մարզի Ափնագյուղի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 2-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 2-ի թիվ 418 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Սյունիքի մարզի Արևիսի, Շիրակի մարզի Հայկավանի, Քարաբերդի,

Փանիկի գյուղական համայնքների ավագանու անդամների և Արագածոտնի

մարզի Ափնագյուղի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ

ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________________

  թիվ                  Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                        (դրամ)

________________________________________________________________________

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)     16000

   2. Հրատարակչական ծախսեր                                     7000

   3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000

   4. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   5. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000

   6. Գործուղման  ծախսեր                                       9000

   7. Գրասենյակային ծախսեր                                     3000

________________________________________________________________________

          ընդամենը                                            50000

 

5 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (5 x 50000 դրամ)                                       250000

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

      (3394 ընտրող x 5 դրամ)                                  16970

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (3394 ընտրող x 3 դրամ)                                  10182

________________________________________________________________________

          ընդամենը                                           277152

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 2-ի թիվ 418 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Սյունիքի մարզի Արևիսի, Շիրակի մարզի Հայկավանի, Քարաբերդի,

Փանիկի գյուղական համայնքների ավագանու անդամների և

Արագածոտնի մարզի Ափնագյուղի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________________

  թիվ                  Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                        (դրամ)

________________________________________________________________________

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                                    8000

   2. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   3. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   1000

   4. Գրասենյակային ծախսեր                                     1000

________________________________________________________________________

          ընդամենը                                            15000

 

5 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (5 x 15000 դրամ)                                        75000

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.07.1998
N 418
Որոշում