Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ն. ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ Հ ...

 

 

041.0385.030798

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 հուլիսի 1998 թվականի թիվ 385

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ Ն. ԲՈՐԴՅՈՒԺԱՅԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Ռուսաստանի Դաշնության դաշնակցային սահմանապահ ծառայության տնօրեն Ն. Բորդյուժայի և նրան ուղեկցող անձանց 1998 թվականի հուլիսի 6-ին Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գործելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար հատկացնել փոխադրամիջոցներ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` պատվիրակության Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը` փոխադրամիջոցներ, սնունդ և պաշտոնական ճաշկերույթ, կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.07.1998
N 385
Որոշում