041.0388.030798
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 հուլիսի 1998 թվականի թիվ 388
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴՈՎՐԻ ԲՆԱԿԱՏԵՂԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ
 
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Դովրի բնակատեղը վերականգնելու վերաբերյալ նախկին գյուղի բնակիչների և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Կոտայքի մարզպետարանի առաջարկությունները`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Դովրի բնակատեղի վերականգնման միջոցառումների ծրագիրը (կցվում է):
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված միջոցառումների ծրագրում նշված աշխատանքների համակարգման և կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Դ. Զադոյանի վրա:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ. հուլիսի
3-ի թիվ 388 որոշմամբ
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴՈՎՐԻ ԲՆԱԿԱՏԵՂԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
 
._______________________________________________________________________.
|թիվ| Միջոցառման անվանումը   |Պատասխանատու կատարողը     |  Կատարման     |
|ը/կ|                        |                          |   ժամկետը     |
|___|________________________|__________________________|_______________|
| 1 |           2            |            3             |       4       |
|___|________________________|__________________________|_______________|
| 1.|Զորավան գյուղի հողերի   |Կոտայքի մարզպետ           | 30 հուլիսի    |
|   |օգտագործման ճշտումը     |ՀՀ գյուղատնտեսության      |  1998 թ.      |
|   |                        |նախարարություն            |               |
|   |                        |Զորավանի գյուղապետ        |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 2.|Դովրիի բնակատեղի հողերի |Կոտայքի մարզպետ           | 30 հուլիսի    |
|   |օգտագործման ճշտումը     |ՀՀ գյուղատնտեսության      |  1998 թ.      |
|   |                        |նախարարություն            |               |
|   |                        |Զորավանի գյուղապետ        |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 3.|Դովրիի բնակիչների       |Դովրիի վերականգնման       | 30 հուլիսի    |
|   |հայտերի ընդունումը և    |նախաձեռնող խումբ          |  1998 թ.      |
|   |առաջարկի ամփոփումը      |Կոտայքի մարզպետ           |               |
|   |                        |                          |               |
|   |                        |                          |               |
|   |                        |                          |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 4.|Դովրի բնակատեղի         |Կոտայքի մարզպետ           | 30 օգոստոսի   |
|   |(թաղամասի) հողահատկացման|ՀՀ գյուղատնտեսության      |  1998 թ.      |
|   |սահմանների ճշտումը      |նախարարություն,           |               |
|   |                        |ՀՀ քաղաքաշինության        |               |
|   |                        |նախարարություն            |               |
|   |                        |Զորավանի գյուղապետ        |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 5.|Անհրաժեշտությա դեպքում  |Կոտայքի մարզպետ           | 30 օգոստոսի   |
|   |հողերի փոխհատուցման     |ՀՀ գյուղատնտեսության      |  1998 թ.      |
|   |առաջարկության մշակումը  |նախարարություն            |               |
|   |                        |Զորավանի գյուղապետ        |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 6.|Հողհատկացման նյութերի   |ՀՀ գյուղատնտեսության      | 30 սեպտեմբերի |
|   |կազմումը և  դրանք ՀՀ    |նախարարություն            |  1998 թ.      |
|   |կառավարություն          |Կոտայքի մարզպետ           |               |
|   |ներկայացնելը            |                          |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 7.|Դովրիի թաղամասի         |Դովրիի վերականգնման       | 30 սեպտեմբերի |
|   |բնակիչների թվի ճշտումը  |նախաձեռնող խումբ          |  1998 թ.      |
|   |և  նախագծային           |Զորավանի գյուղապետ        |               |
|   |առաջադրանքների կազմումը |Կոտայքի մարզպետ           |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 8.|Զորավան գյուղի դպրոցի   |Դովրիի վերականգնման       | 30 սեպտեմբերի |
|   |աշակերտական տեղերի      |նախաձեռնող խումբ          |  1998 թ.      |
|   |ճշտումը` հաշվի առնելով  |Զորավանի գյուղապետ        |               |
|   |Դովրիի թաղամասի աճը     |Կոտայքի մարզպետ           |               |
|___|________________________|__________________________|_______________|
| 9.|Զորավան գյուղի          |Զորավանի գյուղապետ        | 30 նոյեմբերի  |
|   |Դովրիի թաղամասի         |Կոտայքի մարզպետ           |  1998 թ.      |
|   |կառուցապատման նախագծի   |                          |               |
|   |մշակումը և  հաստատումը  |                          |               |
|___|________________________|__________________________|_______________|
|10.|Կառուցապատման նախագծի   |Դովրիի վերականգնման       | 30 հոկտեմբերի |
|   |ֆինանսավորումը          |նախաձեռնող խումբ          |   1998 թ.     |
|   |                        |Զորավանի գյուղապետ        |               |
|   |                        |Կոտայքի մարզպետ           |               |
|   |                        |ՀՀ ֆինանսների և           |               |
|   |                        |էկոնոմիկայի               |               |
|   |                        |նախարարություն            |               |
._______________________________________________________________________.