Սեղմել Esc փակելու համար:
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅ ...

 

 

011.0268.100698

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի նպատակային ու արդյունավետ օգտագործման կարևորությունը հանրապետության ներդրումային քաղաքականության կայունացման մեջ և, մասնավորապես, դրանց օգտագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը, մտահոգություն հայտնելով խնդրո առարկայի առնչությամբ, առաջնորդվելով Սահմանադրության 73, 77 և Ազգային Ժողովի կանոնակարգի 44, 145 հոդվածներով`

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

1. Ստեղծել Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողով` միջազգային վարկերի և փոխառությունների օգտագործման արդյունավետությունը վերահսկիչ պալատի օգնությամբ ուսումնասիրելու, վարկերի ստացման թափանցիկությունն ու վերահսկելիությունն ապահովելու նպատակով օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու և այդ կապակցությամբ Ազգային Ժողով եզրակացություն և տեղեկանքներ ներկայացնելու համար:

2. Առաջարկել Ազգային Ժողովում ներկայացված խմբակցություններին, խմբերին և անկախ պատգամավորներին` հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար առաջադրել մեկական ներկայացուցիչ:

3. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և քարտուղար` հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու և Ազգային Ժողով ներկայացվելիք եզրակացությունը նախապատրաստելու համար: Ազգային Ժողովն աջակցում է հանձնաժողովի աշխատանքին:

4. Հանձնաժողովը կազմում և հաստատում է իր գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներին կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ:

5. Իր խնդիրներն իրականացնելիս հանձնաժողովն իրավունք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր:

6. Հանձնաժողովն իր եզրակացությունն Ազգային Ժողով է ներկայացնում իր լիազորությունների ավարտից հետո ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում:

7. Հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են իր առջև դրված խնդիրներն ավարտելուց հետո, բայց ոչ ուշ, քան վեցամսյա ժամկետում:

8. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Ազգային Ժողովի որոշմամբ:

 

i

10 հունիսի 1998 թվականի

Ն-268-1

 

 

pin
ՀՀ Ազգային Ժողով
10.06.1998
N Ն-268-1
Որոշում