ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 մարտի 2009 թվականի N 13
17. 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի`
1. Ընդունել ի գիտություն 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2007 թվականի գործունեության նկատմամբ հսկողության իրականացման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` միջոցներ ձեռնարկել սահմանված կարգով մրցույթների անցկացման կամ նշանակումների կատարման միջոցով ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման գործընթացն ավարտելու համար և եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն իրականացված (իրականացվելիք) միջոցառումների մասին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետներին` ընկերությունների տարեկան հաշվեկշիռների հաստատման ժամանակ ապահովել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունների առկայությունը:
4. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) ապահովել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից իրականացված ստուգումների արդյունքներով կազմվող և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացվող եզրակացություններում ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության, հիմնադրամների ձևավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների խախտումների պատճառների ու հետևանքների մասին հավաստի և օբյեկտիվ տեղեկատվության առկայությունը.
2) քննել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից արձանագրված խախտումների առաջացման պատճառները (հիմքերը), բացահայտված թերությունների մասին հսկող մարմնի կողմից կազմված տեղեկանքները և մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն դրանց վերացման համար իրականացված (իրականացվելիք) միջոցառումների մասին.
3) մեկամսյա ժամկետում ապահովել`
ա. ընկերություններին հասցված վնասների, թույլ տրված հավելագրումների և պակասորդների վերականգնումը,
բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների խախտման հետևանքով առաջացած գումարների վերաձևակերպումը և արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով`
1) մեկամսյա ժամկետում կազմել ու Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններին և տարածքային կառավարման մարմիններին տրամադրել տեղեկանքներ ընկերությունների` վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հսկող մարմին ներկայացված եզրակացությունների և հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում բացահայտված թերությունների մասին.
2) եռամսյա ժամկետում մշակել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացվող եզրակացությունների կազմման մեթոդական ուղեցույց` ըստ աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգման օբյեկտների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի մարտի 26-ի նիստի
N 13 արձանագրային որոշման
ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԵՐՍՏՈՒԳՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ (ՎԵՐՍՏՈՒԳՈՂՆԵՐԻ) 2007 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
I. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության վերաբերյալ ամփոփ հաշվետվության ներկայացման իրավական և տեղեկատվական հիմքերը
Սույն հաշվետվությունը ներկայացվում է ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» N 1923-Ն որոշման պահանջի:
Հաշվետվությունը կազմվել է նույն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված տեղեկատվության (վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններ և հաշվետվություններ) վերլուծության և ամփոփման արդյունքում:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորման, նրանց գործառույթների և լիազորությունների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և կառավարման մարմինների հետ փոխգործողության վերաբերյալ տեղեկատվությունը ստացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. մայիսի 19-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1187-Ն որոշման պահանջներին համապատասխան:
II. Հաշվետու ժամանակահատվածում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91-րդ և 93-րդ հոդվածների պահանջների կատարումն ապահովելու նպատակով, հիմնադրի կողմից սահմանված կարգով, 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ընտրության (նշանակման) կազմակերպման և ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման ընթացքը.
1. Ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ամփոփ
արդյունքներն ըստ պետական և տարածքային կառավարման լիազորված
մարմինների
Հաշվետու ժամանակահատվածում գործել են 173 վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ), որոնցից 151-ը` վճարովիության սկզբունքով: Մնացած ընկերություններում լիազորությունները դրվել են պետական և տարածքային կառավարման մարմինների աշխատակազմերից նշանակված աշխատակիցների վրա: ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացվել թվով 213 առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվություններ և թվով 185 եզրակացություններ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի ընկերություններում գործել են 2 վերստուգողներ, որոնցից մեկը վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 2 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է ընկերությունների հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 2 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 4): Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ առողջապահության նախարարության համակարգի ընկերություններում գործել են 16 վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ)` բոլորն էլ վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 12 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, 5 ընկերությունների մասով հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, 7 ընկերությունների մասով հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 41 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 25): Արձանագրվել է 12298.9 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 6930 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 3162 հազ. դրամ, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 2203.7 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված պակասորդ` 3.2 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 617.9 հազ. դրամը:
ՀՀ արդարադատության նախարարության համակարգի «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ-ում գործել է վերստուգող` վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 8 ստուգում: Արձանագրվել է 5100 հազ. դրամի խախտում (փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր):
ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգի «Դիվանագետ» ՓԲԸ-ում պարտականություններն իրականացրել է լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցը:
Ներկայացվել է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մեկ ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 1): Ստուգման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ բնապահպանության նախարարության համակարգի ընկերություններում գործել են 10 վերստուգողներ` 7-ը վճարովիության սկզբունքով (որից 4 ընկերություններում` համատեղության կարգով), իսկ 3-ը` լիազորված մարմնի աշխատակազմի վերստուգողի պարտականություններն իրականացնող աշխատակիցներ:
Ներկայացվել են համակարգի բոլոր 10 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունները, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 30 ստուգում: Արձանագրվել է 7734.6 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 1507.6 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 244.6 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսեր` 116.3 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 1703 հազ. դրամ, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 4162.8 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 1405.6 հազ. դրամը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում գործել է մեկ վերստուգող` վճարովիության սկզբունքով («Ագրոսպասարկում» ՓԲԸ): Մնացած ընկերություններում մրցույթները չեն կայացել դիմումատուների բացակայության պատճառով:
Ներկայացվել է «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, հաստատվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Ընկերությունում իրականացվել է 4 ստուգում: Ստուգումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգի ընկերություններում գործել են 15 վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ), որոնցից 6 ընկերություններում վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 12 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության և 6 ընկերությունների հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, 12 ընկերությունների մասով հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, 15 ընկերությունների մասով հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 91 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 75): Արձանագրվել է 5763.6 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ` 300 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 4388.5 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 601 հազ. դրամ, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 165 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված պակասորդ` 309.1 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 404.9 հազ. դրամը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համակարգի ընկերություններում գործել են 3 վերստուգող հանձնաժողովներ և 9 վերստուգողներ վճարովիության սկզբունքով (որից 1 ընկերությունում` համատեղության կարգով), և մեկ ընկերությունում վերստուգողի պարտականություններն իրականացրել է լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի վերստուգողի եզրակացությունը չի ներկայացվել (ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 17.09.2003 թ. N 1211-Ա որոշմամբ հանձնված են ՌԴ-ին հավատարմագրային կառավարման):
Ներկայացվել են համակարգի բոլոր 13 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունները, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների և վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 49 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 20): Արձանագրվել է 2250 հազ. դրամի խախտում (գույքագրման արդյունքներով բացահայտված ապրանքանյութական արժեքների ավելցուկ):
ՀՀ կրթության և գիտության նախարարության համակարգի ընկերություններում գործել են 6 վերստուգողներ, մեկը` վճարովիության սկզբունքով, իսկ 5 ընկերություններում վերստուգողի պարտականություններն իրականացրել է լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցը (նախարարի 2008 թ. սեպտեմբերի 30-ի հրամանով 3 ընկերություններում նշանակվել են վերստուգողներ` վճարովիության սկզբունքով):
Ներկայացվել է համակարգի բոլոր 6 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 18 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 27): Ստուգումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ մշակույթի նախարարության չի ներկայացրել իր համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության տարեկան եզրակացությունները և հաշվետվությունները, պատճառաբանելով, որ որոշ ընկերություններ վերջին տարիների ընթացքում որևէ գործունեություն չեն ծավալել, իսկ մի քանի ընկերությունների մասով իրականացվում է միաձուլման և վերակազմակերպման գործընթաց (համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. հուլիսի 24-ի N 826-Ն որոշման):
ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ընկերություններում գործել են 9 վերստուգողներ, որոնցից 8-ը` վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 9 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 18 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 5): Արձանագրվել է 4616 հազ. դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ, վճարումներ և ծախսեր` 4357 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված ավելցուկ և պակասորդ` 259 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 102.5 հազ. դրամը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համակարգի ընկերություններում գործել են 4 վերստուգողներ` 3-ը վճարովիության սկզբունքով, իսկ մեկը ընկերությունում վերստուգողի պարտականություններն իրականացրել է լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցը:
Ներկայացվել է համակարգի 5 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 37 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգի «Հանրակացարաններ» ՓԲԸ-ում գործել է վերստուգող, որի պարտականություններն իրականացրել է լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցը:
Ներկայացվել է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 1 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության համակարգի ընկերություններում գործել են 6 վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ)` բոլորն էլ վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 5 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության և 2 ընկերությունների հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, 2 ընկերությունների մասով հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, 3 ընկերությունների մասով հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 66 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 48): Արձանագրվել է 27044 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 3521 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 1896 հազ. դրամ, աշխատանքների և/կամ ծառայությունների հավելագրումներ` 2525 հազ. դրամ, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 595 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված պակասորդ` 18507 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 3273 հազ. դրամը:
ՀՀ քաղաքաշինության նախարարության համակարգի 3 ընկերություններում վերստուգողի պարտականություններն իրականացրել է լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցը (համատեղության կարգով):
Ներկայացվել է համակարգի 3 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մեկական ստուգում: Խախտումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հաշվետու ժամանակահատվածում համակարգի առևտրային կազմակերպություններում դեռևս ձևավորված չեն եղել վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ), հետևաբար, 2007 թ. գործունեության տարեկան եզրակացություններ և հաշվետվություններ չեն ներկայացվել (վերստուգող հանձնաժողովը ձևավորվել է միայն 2008 թ.):
ՀՀ ֆինանսների նախարարության համակարգի ընկերություններում գործել է վերստուգող հանձնաժողով, որի պարտականություններն իրականացրել են լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցները:
Ներկայացվել է 1 ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 1 ստուգում: Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ կառավարության աշխատակազմի համակարգի «Հրազդան-7» ՓԲԸ-ում գործել է վերստուգող հանձնաժողով` որում ընդգրկվել են լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցները:
Ներկայացվել է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը և հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է մեկ ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 1): Ստուգումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի ընկերությունում` «Հարկային տեղեկատու» ՓԲԸ-ում, վերստուգողի պարտականություններն իրականացրել են լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցները:
Ներկայացվել է ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 1 ստուգում: Խախտումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության համակարգի «Հայփոստ» ՓԲԸ-ում գործել է 1 վերստուգող հանձնաժողով` վճարովիության սկզբունքով, իսկ մյուս ընկերություններում վերստուգողի պարտականություններն իրականացրել են լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցները:
«Հայփոստ» ՓԲԸ-ի մասով ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության, ընկերության հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 13 ստուգում: Արձանագրվել է 30657 հազ. դրամի խախտում, այդ թվում` ընկերությանը հասցված վնաս` 18951 հազ. դրամ, փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 528 հազ. դրամ, որ նպատակային ծախսեր` 962 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 1000 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված պակասորդ` 9216 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 150 հազ. դրամը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համակարգի ընկերություններում գործել են 3 վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ)` վճարովիության սկզբունքով:
Համակարգի 3 ընկերությունների մասով էլ ներկայացվել է ֆինանսատնտեսական գործունեության, ընկերությունների հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 13 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 12): Ստուգումների արդյունքներով խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի համակարգի ընկերություններում գործել են 2 վերստուգող հանձնաժողովներ (վճարովիության սկզբունքով), որից յուրաքանչյուրը համատեղության կարգով իրականացրել է 2-ական ընկերության վերստուգող հանձնաժողովի պարտականություններ:
Ներկայացվել է համակարգի 4 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության և հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, 3 ընկերությունների մասով հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, 4 ընկերությունների մասով հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 8 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 8): Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ ոստիկանության համակարգի ընկերություններում գործել են 2 վերստուգողներ, որոնց պարտականություններն իրականացրել են լիազորված մարմնի աշխատակազմից նշանակված աշխատակիցները:
Ներկայացվել է համակարգի 2 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 2 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 2): Արձանագրվել է 20 հազ. դրամի խախտում (գույքագրման արդյունքում բացահայտված ավելցուկ), որը վերականգնվել է:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ընկերություններում գործել են 8 վերստուգող հանձնաժողովներ` վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 1-ական ստուգում: Խախտումներ չեն հայտնաբերվել:
ՀՀ Երևանի քաղաքապետարանի համակարգի ընկերություններում հաշվետու ժամանակահատվածում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվել: 2006-2007 թթ. ընթացքում հայտարարված մրցույթներում դիմումների բացակայության պատճառով վերստուգողներ չեն ընտրվել: Հիմնականում մրցույթները համարվել են չկայացած` ներկայացված փաստաթղթերը մրցույթին մասնակցելու պահանջներին չբավարարելու պատճառով: «Նոր բարեկարգում» ՊՓԲԸ-ում վերստուգող չի նշանակվել` նշանակման դիմում չներկայացնելու պատճառով: «Նորք-Մարաշ» ԲԿ ՊՓԲԸ-ում հաղթող են ճանաչվել 2 մասնակից, իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ-ում` մեկ մասնակից: Հանձնաժողովներ չեն ձևավորվել:
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության ընկերություններում վերստուգող հանձնաժողովները ձևավորվել են 2008 թ. հունվարի 22-ին, այդ իսկ պատճառով համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2007 թ. գործունեության տարեկան եզրակացությունները և հաշվետվությունները չեն ներկայացվել (համաձայն մարզպետի 04.07.08 թ. N 1716 գրությամբ ներկայացված տեղեկատվության):
ՀՀ Արարատի մարզպետարանի ենթակայության ընկերություններում վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ) չեն ձևավորվել և չեն ներկայացվել վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2007 թ. գործունեության տարեկան եզրակացությունները և հաշվետվությունները:
ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայության ընկերություններում գործել են 6 վերստուգողներ` բոլորն էլ վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 6 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության, 3 ընկերությունների մասով` հիմնադրամների կազմավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 70 ստուգում: Արձանագրվել է 260.6 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 155.9 հազ. դրամ, աշխատանքի և ծառայությունների հավելագրումներ` 104.7 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 260.6 հազ. դրամը:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության ընկերություններում գործել են 9 վերստուգող հանձնաժողովներ (վերստուգողներ)` վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 33 ստուգում: Արձանագրվել է 2806.7 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 1728.0 հազ. դրամ, ոչ նպատակային ծախսեր` 32.0 հազ դրամ, արդյունավետ ծախսեր` 12.0 հազ. դրամ, աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ` 371.3 հազ. դրամի, օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտումներ` 662.0 հազ. դրամի, գույքագրման արդյունքներով բացահայտված ավելցուկ 1.4 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 1201.6 հազ. դրամը:
ՀՀ Լոռու մարզպետարանի ենթակայության ընկերություններում գործել են 14 վերստուգողներ, որոնք վերստուգողի պարտականություններն իրականացրել են 20 ընկերություններում (13-ը վճարովիության սկզբունքով):
Ներկայացվել է համակարգի 20 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, 18 ընկերությունների մասով հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, 16 ընկերությունների մասով հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 134 ստուգում: Արձանագրվել է 10260.5 դրամի խախտում, այդ թվում` անօրինական դուրսգրումներ` 80.9 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված նորմերի խախտում` 10033.1 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված պակասորդ` 146.5 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 106.4 հազ. դրամը:
ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության ընկերությունում գործել է 9 վերստուգող հանձնաժողով (վերստուգող) վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 9 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 13 ստուգում:
Արձանագրվել է 11452.9 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 66.4 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 11378.6 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված ավելցուկ` 7.9 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 5311.0 հազ. դրամը:
ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության ընկերություններում գործել են 20 վերստուգողներ, որոնք վերստուգողի պարտականություններն իրականացրել են 34 ընկերություններում (վճարովիության սկզբունքով):
Ներկայացվել է համակարգի 34 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 522 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 165): Արձանագրվել է 33964 հազ. դրամի խախտում, այդ թվում` փաստաթղթերով չհիմնավորված ծախսեր` 1113.9 հազ. դրամ, նախահաշվից ավել կատարված ծախսեր` 13530.2 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 8902 հազ. դրամ, աշխատանքի և ծառայությունների հավելագրումներ` 1851 հազ. դրամ, ՀՀ օրենսդրությամբ կամ պայմանագրերով նախատեսված նորմերի խախտումներ` 8356.8 հազ. դրամ, գույքագրման արդյունքներով բացահայտված ավելցուկ/պակասորդ` 210.1 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 11914.5 հազ. դրամը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի ենթակայության ընկերություններում գործել են 5 վերստուգողներ, որոնք վերստուգողի պարտականություններն իրականացրել են 11 ընկերություններում (վճարովիության սկզբունքով):
Ներկայացվել է համակարգի 3 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 23 ստուգում: Արձանագրվել է 10406.1 հազ. դրամի խախտում, այդ թվում` նախահաշվից ավել կատարված ծախսեր` 9966.1 հազ. դրամ, անարդյունավետ ծախսեր` 440 հազ. դրամ: Արձանագրված գումարներից փաստացի վերականգնվել է 9966.1 հազ. դրամը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայության ընկերություններում գործել են 6 վերստուգողներ` բոլորն էլ վճարովիության սկզբունքով:
Ներկայացվել է համակարգի 4 ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն, 2 ընկերությունների մասով հավաստվել է հաշվետվություններում և այլ ֆինանսական փաստաթղթերում բովանդակվող տեղեկությունների ճշտությունը, հաստատվել է կառավարման մարմինների որոշումների, հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական այլ հաշվետվությունների համապատասխանությունը գործող օրենքներին և այլ իրավական ակտերին:
Վերստուգողների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է 11 ստուգում (նախորդ ժամանակահատվածում` 9): Խախտումներ չեն արձանագրվել:
ՀՀ Տավուշի մարզպետարանի ենթակայության ընկերություններում ձևավորվել է 7 վերստուգող հանձնաժողով (վերստուգող)` վճարովիության սկզբունքով:
Հաշվետու ժամանակահատվածում մարզպետարանի ենթակայության առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության տարեկան եզրակացությունները և հաշվետվությունները չեն ներկայացվել:
ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ նախատեսված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) 2007 թ. հաշվետվություններով արձանագրված ստուգումների և հայտնաբերված խախտումների մասին տեղեկատվությունն ըստ պետական և տարածքային կառավարման մարմինների` ներկայացված են Տեղեկանք-1-ում:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունների կազմման պահանջների կատարման վերաբերյալ տեղեկատվությունն ըստ պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինների` ներկայացված են Տեղեկանք-2-ում:
2. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացված միջոցառումները
2.1 ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ հաստատված «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման կարգի» (այսուհետ` Կարգ) 6-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը ՀՀ պետական և տարածքային կառավարման բոլոր լիազոր մարմիններից պահանջել է ներկայացնել իրենց համակարգի առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից`
ա) սեփական նախաձեռնությամբ, ընդհանուր ժողովի կամ խորհրդի որոշմամբ, ինչպես նաև ընկերության քվեարկող բաժնետոմսերի առնվազն 10 տոկոսի սեփականատեր բաժնետիրոջ (բաժնետերերի) պահանջով իրականացված` ընկերության գործունեության տարեկան հաշվետվության և տարեկան հաշվապահական հաշվեկշռի, շահույթների ու վնասների հաշվի հավաստիության ստուգման արդյունքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը (Կարգի 6-րդ կետի «բ» ենթակետ),
բ) տեղեկություններ ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների և դրանց վերացման համար ընկերությունների կառավարման մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների մասին (Կարգի 6-րդ կետի «գ» ենթակետ),
գ) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվություններ (Կարգի 6-րդ կետի «դ» ենթակետ),
դ) ստուգման առանձնահատկությունների հետ կապված այլ տեղեկություններ:
2.2 ՈՒսումնասիրել և վերլուծել է առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև դրանց բովանդակության համապատասխանությունը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 93 հոդվածի 1-ին կետի պահանջներին:
2.3 ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված ժամկետում վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը և եզրակացությունը չտրամադրելու դեպքերում դիմել է համապատասխան պետական և տարածքային կառավարման լիազորված մարմնին` ՀՀ կառավարության նշված որոշման հանձնարարականները կատարելու պահանջով:
2.4 Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից ներկայացված եզրակացությունների և հաշվետվությունների վերլուծության արդյունքների հիման վրա կազմել է ըստ համակարգերի ընկերությունների բացահայտված թերությունների, առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկանքներ, որոնք կներկայացվեն համապատասխան պետական և տարածքային կառավարման մարմիններին:
2.5 Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունների վերլուծության (վերջիններիս համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված պահանջներին) արդյունքներով ստեղծվել է համապատասխան տեղեկատվական բազա:
2.6 ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մի շարք բաժնետիրական ընկերություններում իրականացվել են բազմաթիվ ծրագրային ստուգումներ:
Ստորև ներկայացվում են նախարարության կողմից իրականացված այն ընկերությունների ստուգման արդյունքները, որոնցում վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները) հաշվետու ժամանակահատվածում գործել են վճարովիության սկզբունքով և ստուգման օբյեկտները (պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակահարմարության և արդյունավետության, շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման և այլն) գտնվել են նաև այդ ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) գործունեության շրջանակներում:
Ստուգումների արդյունքներով արձանագրվել են`
«Վաղարշապատի ծննդատուն» ՊՓԲԸ-ում (պետական բաժնեմասը տնօրինող լիազորված տարածքային կառավարման մարմինը` ՀՀ Արմավիրի մարզպետարան) 01.01.2005-01.01.2008 թթ. ժամանակաշրջանում կատարվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության, շահութաբաժինները ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում:
Ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում արձանագրվել է 305.6 հազ. դրամի ֆինանսական խախտում, որն ամբողջովին ենթակա է վերականգնման պետական բյուջե: Հայտնաբերված խախտումներից 115.4 հազ. դրամը վերաբերում է 2007 թ., որը արձանագրվել է նաև ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ վերստուգողի ներկայացրած հաշվետվությունում:
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ում (պետական բաժնեմասը տնօրինող լիազորված տարածքային կառավարման մարմինը` ՀՀ Արմավիրի մարզպետարան) 01.04.2006-01.01.2008 թթ. ժամանակաշրջանում կատարվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության, շահութաբաժինների ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում:
Ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում արձանագրվել է 16789.1 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից վերականգնման ենթակա է 31.5 հազ. դրամը, վերականգնվել է 11.4 հազ. դրամ: Արձանագրված խախտումներից 10422.6 հազ. դրամը վերաբերում է 2007 թ., սակայն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ վերստուգողի ներկայացրած տեղեկանքներով ֆինանսական խախտումները կազմել են 40.5 հազ. դրամ:
«Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (պետական բաժնեմասը տնօրինող լիազորված տարածքային կառավարման մարմինը` ՀՀ Կոտայքի մարզպետարան) 01.01.2005-01.01.2008 թթ. ժամանակաշրջանում կատարվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության, շահութաբաժինների ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում:
Ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում արձանագրվել է 34466.1 հազ. դրամի ֆինանսական խախտում, որից պետական բյուջե վերականգնման է ենթակա 1600.1 հազ. դրամը: Հայտնաբերված խախտման գումարից 4173.8 հազ. դրամը վերաբերում է 2007 թ.:
Իր գործունեության արդյունքների մասին ընկերության վերստուգողի ներկայացրած հաշվետվությամբ ֆինանսական խախտումներ չեն արձանագրվել:
«Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում (պետական բաժնեմասը տնօրինող լիազորված տարածքային կառավարման մարմինը` ՀՀ Լոռու մարզպետարան) 11.09.2008 թ.-ին կատարվել է 01.01.2007-01.06.2008 թթ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության, շահութաբաժինների ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, ինչպես նաև զուտ շահույթի բաշխման ճշտության ստուգում:
Ստուգմամբ ընդգրկված ժամանակահատվածում արձանագրվել է 1.350.2 հազ. դրամի ֆինանսական խախտում (աշխատանքների և ծառայությունների հավելագրումներ` 419.7 հազ. դրամ և այլ խախտումներ` 930.5 հազ. դրամ), որն ամբողջությամբ ենթակա է վերականգնման:
3. Իրավական ակտերի պահանջների կատարման ընթացքում բացահայտված
հիմնախնդիրները
Իրավական ակտերի պահանջների կատարման վերլուծությամբ բացահայտվել են հետևյալ հիմնախնդիրները.
3.1. Պետական և տարածքային կառավարման որոշ լիազորված մարմիններ (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Արարատի մարզպետարան) դեռևս ամբողջովին չեն ապահովել իրենց ենթակայության բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը:
3.2. Պետական և տարածքային կառավարման որոշ լիազորված մարմինների (ՀՀ քաղաքաշինության, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություններ, ՀՀ Շիրակի մարզպետարան) ենթակայության առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից կազմված եզրակացությունները մասամբ չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 19-ի «50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) ձևավորումը և գործունեությունը կանոնակարգելու մասին» N 1187-Ն որոշմամբ հաստատված կարգի XI բաժնի դրույթներին:
Մասնավորապես`
ա) խախտվել են որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետի պահանջները և վերստուգող հանձնաժողովների եզրակացությունները չեն կազմվել ներածական, վերլուծական և եզրափակիչ մասերից,
բ) խախտվել են որոշմամբ հաստատված կարգի 58-րդ կետի պահանջները և եզրակացություններում հիմնականում չեն ընդգրկվել եզրակացությունների կազմման օրը և վայրը, ստուգումների անցկացման ժամկետները, ստուգումների հիմքերը, ստուգումների իրականացման ժամանակ օգտագործված նորմատիվ-իրավական և այլ փաստաթղթերի ցանկը,
գ) խախտվել են որոշմամբ հաստատված կարգի 59-րդ կետի պահանջները և եզրակացությունների վերլուծական մասում չեն ընդգրկվել ընկերությունների ֆինանսատնտեսական վիճակի օբյեկտիվ գնահատականը, հիմնական ցուցանիշների (քանակական և որակական) դինամիկան, ինչպես նաև ծրագրային և փաստացի ցուցանիշների համեմատական վերլուծությունը, չեն նշվել աճի (նվազման) հիմնական պատճառները (գործոնները):
3.3. Վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) կողմից հիմնականում խախտվել են նաև որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի դ) ենթակետի պահանջները և բաժնետերերի ընդհանուր սահմանված ժամկետում (դրանց հայտնաբերումից հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում) ժողովին չեն ներկայացվել ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության ստուգումների արդյունքների, ինչպես նաև խորհրդի անդամների ու կառավարման համակարգի այլ պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ընկերության կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների մասով հայտնաբերված խախտումների մասին համապատասխան տեղեկանքները:
4. Իրավական ակտերի պահանջները համեմատաբար պատշաճ կատարած
վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները)
ՀՀ օրենսդրության և գործող կարգերի պահանջները համեմատաբար պատշաճ կատարել են ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ արդարադատության, ՀՀ գյուղատնտեսության («Ագրոսպասարկում» ՓԲԸ-ի մասով), ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (»Հայփոստ» ՓԲԸ-ի մասով) ենթակայության առևտրային կազմակերպությունների վերստուգող հանձնաժողովները (վերստուգողները):
Եզրակացություններ
Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքները հանգեցնում են հետևյալ եզրակացությունների.
1. Պետական կառավարման որոշ լիազորված մարմինների համակարգերում դեռևս կան ընկերություններ, որոնցում չեն ձևավորվել վերստուգող հանձնաժողովներ կամ վերստուգողներ, որի արդյունքում չի վերահսկվում այդ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեությունը` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 91 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության պահանջին համապատասխան:
2. Խախտվել են «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 92 հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես, չի կատարվել ընկերության տարեկան հաշվեկշռի հաստատման ժամանակ վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) եզրակացության առկայության պարտադիր պահանջը:
3. Նախորդ ժամանակաշրջանի համեմատությամբ հաշվետու տարում աճել է իրականացված ստուգումների և ստուգման օբյեկտների քանակը, սակայն դեռևս պահպանվում է դրանց մակերեսային բնույթը, որը հարցականի տակ է դնում ներկայացված տեղեկատվության հավաստիությունն ու օբյեկտիվությունը:
4. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններում, որպես կանոն, բացակայում են ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը, դրա օբյեկտիվ գնահատականը, օրենսդրության, ընկերության կանոնադրության և ներքին փաստաթղթերի պահանջների խախտումների պատճառների և հետևանքների վերացման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև հիմնադրամների ձևավորման և դրանց նպատակային օգտագործման վերլուծությունը (չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2005 թ. մայիսի 19-ի N 1187-Ն որոշմամբ հաստատված կարգի XI բաժնի պահանջներին):
5. Խախտվել են ՀՀ կառավարության 2003 թ. նոյեմբերի 21-ի N 1923-Ն որոշմամբ սահմանված ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրվող տեղեկատվության (վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացություններ և հաշվետվություններ) ներկայացման ժամկետները:
ՏԵՂԵԿԱՆՔ-1
ՀՀ կառավարության 21.11.2003 թ. N 1923-Ն որոշմամբ նախատեսված
վերստուգող հանձնաժողովների (վերստուգողների) հաշվետվություններով
արձանագրված 2007 թ. ստուգումների և հայտնաբերված խախտումների
մասին` ըստ պետական և տարածքային կառավարման լիազորված մարմինների
Աղյուսակը չի բերվում:
ՏԵՂԵԿԱՆՔ-2
«Բաժնետիրական ընկերության մասին» ՀՀ օրենքով վերստուգող
հանձնաժողովների (վերստուգողների) եզրակացությունների կազմման
պահանջների կատարման վերաբերյալ` ըստ պետական և տարածքային կառավարման
լիազորված մարմինների
2007 թ.
._________________________________________________________________________.
| |Նախարարություն|Առևտ- |Վերստուգող հանձնաժողովների |Վեր- |Վեր- |
| |ներ, |րային |(վերստուգողների) կողմից |ստու- |ստու- |
| |գերատեսչու- |կազմա-|ներկայացված եզրակացություններն ըստ|գող |գող |
| |թյուններ, |կերպու|օրենսդրությամբ սահմանված |հանձնա|հանձնա|
|N |մարզպետարաններ|թյուն-|պահանջների կատարման |ժողով-|ժողով-|
| | |ների |__________________________________|ների |ների |
| | |թիվը |Ընկե- |Ընկե- |Ընկե- |Ընկե- |Ստուգ-|ստուգ-|(վեր- |
| | |01.02.|րու- |րու- |րու- |րու- |ման |ման |ստու- |
| | |2008թ.|թյան |թյան |թյան |թյան |առանձ-|արդ- |գողնե-|
| | |դրու- |ֆինան-|հիմնա-|հաշվե-|կառա- |նահատ-|յուն- |րի) |
| | |թյամբ |սատնտե|դրամնե|տվու- |վարման|կու- |քում |գործու|
| | | |սական |րի |թյուն-|մարմին|թյուն-|հայտ- |նեու- |
| | | |գործու|կազմա-|ներում|ների |ների |նաբեր-|թյան |
| | | |նեու- |վորման|և այլ|որո- |հետ |ված |արդ- |
| | | |թյան |և |ֆինան-|շում- |կապված|թերու-|յունք-|
| | | |վերլու|դրանց |սական |ների, |այլ |թյուն-|ների |
| | | |ծու- |նպատա-|փաստա-|հաշվա-|տեղե- |ների |մասին |
| | | |թյուն |կային |թղթե- |պահա- |կու- |և |հաշվե-|
| | | | |օգտա- |րում |կան |թյուն-|խախ- |տվու- |
| | | | |գործ- |բովան-|հաշվառ|ներ |տում- |թյուն |
| | | | |ման |դակվող|ման | |ների |տրամա-|
| | | | |վերլու|տեղե- |վարման| |վերա- |դրած |
| | | | |ծու- |կու- |ֆինան-| |բերյալ|ընկե- |
| | | | |թյուն |թյուն-|սական | |տեղե- |րու- |
| | | | | |ների |և այլ| |կատվու|թյուն-|
| | | | | |հավաս-|հաշվե-| |թյուն |ների |
| | | | | |տիու- |տվու- | |տրամա-|թիվը |
| | | | | |թյունը|թյան | |դրած | |
| | | | | | |համա- | |ընկե- | |
| | | | | | |պատաս-| |րու- | |
| | | | | | |խանու-| |թյուն-| |
| | | | | | |թյան | |ների | |
| | | | | | |հաստա-| |թիվը | |
| | | | | | |տումը | | | |
| | | | | | |գործող| | | |
| | | | | | |օրենք-| | | |
| | | | | | |ներին | | | |
| | | | | | |և այլ| | | |
| | | | | | |իրավա-| | | |
| | | | | | |կան | | | |
| | | | | | |ակտե- | | | |
| | | | | | |րին | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 |
|_________________________________________________________________________|
| ՀՀ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_________________________________________________________________________|
|1 |ՀՀ առողջապահու| 19| 12| 0| 5| 7| 2| 2| 12|
| |թյան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|2 |ՀՀ էկոնոմիկայի| 15| 12| 6| 12 | 15 | 0| 5| 15|
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|3 |ՀՀ աշխատանքի | 2| 2| | 2| 2| 2| | 2|
| |և սոցիալական | | | | | | | | |
| |հարցերի | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|4 |ՀՀ արտաքին | 1| 1| 1| 1| 1| 1| 1| 1|
| |գործերի | | | | | | | | |
| |նախարարության | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|5 |ՀՀ արդարադատու| 1| 1| 1| 1| 1| 1| 1| 1|
| |թյան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|6 |ՀՀ բնապահպանու| 10| 10| 10| 10| 10| 10| 10| 10|
| |թյան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|7 |ՀՀ գյուղատնտե-| 19| 1| 1| 1| 1| 1| 1| 1|
| |սության | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|8 |ՀՀ | 13| 13| 13| 13| 13| 13| 13| 13|
| |էներգետիկայի | | | | | | | | |
| |և բնական | | | | | | | | |
| |պաշարների | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|9 |ՀՀ կրթության | 6| 6| 6| 6| 6| 6| 6| 6|
| |և գիտության | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|10|ՀՀ մշակույթի | 11| 0| 0| 0| 0| 0| 0| 13|
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|11|ՀՀ | 9| 9| 0| 9| 9| 0| 2| 9|
| |պաշտպանության | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|12|ՀՀ տրանսպորտի | 5| 5| 2| 2| 3| 0| 3| 5|
| |և կապի | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|13|ՀՀ քաղաքաշինու| 5| 3| 0| 3| 3| 0| 0| 1|
| |թյան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|14|ՀՀ սպորտի և | 5| 5| 0| 5| 0| 0| 0| 5|
| |երիտասարդու- | | | | | | | | |
| |թյան հարցերի | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|15|ՀՀ ֆինանսների | 2| 1| 1| 1| 1| 1| 1| 1|
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|16|ՀՀ արտակարգ | 2| 0| 0| 0| 0| 0| 0| 0|
| |իրավիճակների | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|17|ՀՀ | 2| 1| 1| 1| 1| 1| 1| 1|
| |Կառավարության | | | | | | | | |
| |աշխատակազմ | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| ՀՀ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|_________________________________________________________________________|
|18|ՀՀ | 2| 2| | 2| 2| 2| 1| 2|
| |ոստիկանություն| | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|19|ՀՀ ԿԱ պետական | 1| 1| 0| 1| 1| 0| 0| 1|
| |եկամուտների | | | | | | | | |
| |կոմիտե | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|20|ՀՀ | 3| 3| 3| 3| 3| 0| 3| 3|
| |կառավարությանն| | | | | | | | |
| |առընթեր | | | | | | | | |
| |քաղաքացիական | | | | | | | | |
| |ավիացիայի | | | | | | | | |
| |գլխավոր | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|21|ՀՀ տարածքային | 1| 1| 0| 1| 1| 0| 0| 1|
| |կառավարման | | | | | | | | |
| |նախարարություն| | | | | | | | |
| |միգրացիոն գոր-| | | | | | | | |
| |ծակալություն | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|22|ՀՀ | 16| 1| 1| 1| 1| 1| 1| 1|
| |կառավարությանն| | | | | | | | |
| |առընթեր | | | | | | | | |
| |պետական գույքի| | | | | | | | |
| |կառավարման | | | | | | | | |
| |վարչություն | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|23|Հանրային | 6| 4| 3| 4| 4| 4| 1| 4|
| |հեռուստառադիո-| | | | | | | | |
| |ընկերության | | | | | | | | |
| |խորհուրդ | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|24|ՀՀ տարածքային | 11| 10| 0| 10| 10| 10| 10| 10|
| |կառավարման | | | | | | | | |
| |նախարարության | | | | | | | | |
| |ջրային | | | | | | | | |
| |տնտեսության | | | | | | | | |
| |պետական կոմիտե| | | | | | | | |
|_________________________________________________________________________|
| ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ ԵՎ ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐ |
|_________________________________________________________________________|
|25|Երևանի | 48| 0| 0| 0| 0| 0| 0| 0|
| |քաղաքապետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|26|Արագածոտնի | 5| 0| 0| 0| 0| 0| 0| 5|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|27|Արարատի | 28| 0| 0| 0| 0| 0| 0| 0|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|28|Արմավիրի | 8| 6| 3| 3| 3| 1| 4| 5|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|29|Գեղարքունիքի | 22| 22| 0| 22| 22| 22| 7| 22|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|30|Լոռու | 31| 20| 0| 18| 16| 1| 8| 20|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|31|Կոտայքի | 24| 6| 1| 6| 6| 1| 4| 6|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|32|Շիրակի | 34| 34| 0| 34| 34| 0| 28| 34|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|33|Սյունիքի | 16| 3| 0| 3| 3| 0| 2| 3|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|34|Վայոց Ձորի | 9| 4| | 2| 2| 2| 2| 0|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
|35|Տավուշի | 20| 0| 0| 0| 0| 0| 0| 0|
| |մարզպետարան | | | | | | | | |
|__|______________|______|______|______|______|______|______|______|______|
| |Ընդամենը | 412| 199| 53| 182| 181| 82| 117| 213|
._________________________________________________________________________.