Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, «ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, «ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼՈՒՅՍ» ՓԱԿ ...

 

 

040.0413.300698

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 1998 թվականի թիվ 413

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ, «ՀԱՅՆԵՐԱՐՏԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼՈՒՅՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լույս» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական առողջացման և դրա հետագա վերագործարկման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` համաձայնեցնելով «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Լույս» փակ բաժնետիրական ընկերության հետ` վերաբաշխել ու կարգավորել դրանց փոխադարձ ֆինանսական պարտավորությունները` ղեկավարվելով հետևյալ պայմաններով`

ա) «Լույս» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության ապահովման պահանջից վարկի հիմնական գումարի գծով 214,2 մլն դրամի պահանջը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հայներարտբանկին վարձակալության տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները և այլ գույքը վաճառելու մասին» թիվ 254 որոշման հիման վրա բանկի կողմից Երևանի Նալբանդյան 2 և 4 հասցեում վարձակալված պետական սեփականություն հանդիսացող տարածքների գնման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա 214,2 մլն դրամի չափով «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունը սահմանված կարգով փոխանցվում է «Լույս» փակ բաժնետիրական ընկերությանը.

բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ձեռք է բերում գրավառուի իրավունքներ «Լույս» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված վարկի դիմաց «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում գրավադրված հոսքային գների համապատասխան մսի նկատմամբ` տրամադրված վարկի գումարի և գրավի գնահատված արժեքի հարաբերակցությանը համապատասխան.

գ) «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությունը հրաժարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի թիվ 254 որոշման 4-րդ կետով նախատեսված վճարային արտոնություններից:

2. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի թիվ 254 որոշման համաձայն, սահմանված կարգով կնքել «Հայներարտբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ տրված պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների առուծախի պայմանագիրը նախատեսելով, որ վաճառվող պետական սեփականություն հանդիսացող գույքի արժեքի վճարումը կատարվում է բանկի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև սույն որոշման 1-ին կետում նշված պայմաններով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հունիսի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.1998
N 413
Որոշում