030.0083.080798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ, ՆՐԱ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով արդարադատության խորհրդի 1998 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, նրա պալատների նախագահներ և դատավորներ նշանակելու համար արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած թեկնածուների վերաբերյալ» եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 11-րդ կետով` որոշում եմ.
1. Նշանակել`
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ
Հենրիկ Մուրադխանի Դանիելյանին.
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի նախագահ
Մհեր Գվիդոնի Խաչատրյանին.
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորներ
Դավիթ Զաքարի Ավետիսյանին
Զինավոր Գրիգորի Ղուկասյանին
Հովհաննես Հաբեթնակի Ղուկասյանին
Գևորգ Գուրգենի Մաթևոսյանին
Մարգո Զավենի Սիմոնյանին.
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահ
Արման Յուրիի Մկրտումյանին.
 
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի դատավորներ
Վարուժան Սամսոնի Աբելյանին
Համլետ Եփրեմի Գևորգյանին
Սամվել Մկրտչի Գյուրջյանին
Օլգա Հովհաննեսի Հովհաննիսյանին
Սլավա Սարգսի Սարգսյանին
 
2. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
 
8 հուլիսի 1998 թ. ՆՀ-83