Սեղմել Esc փակելու համար:
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0425.060798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1998 թվական թիվ 425

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բժշկական ամլացումն իրականացնելու կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

(նախաբանը փոփ. 29.12.2022 թիվ 2065-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 6-ի թիվ 425 որոշմամբ

 

ԿԱՐԳ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Բժշկական ամլացումը հատուկ միջամտություն է, որը կիրառվում է որպես բեղմնականխման մշտական եղանակ մարդու սերնդի վերարտադրման ընդունակությունից զրկելու նպատակով:

2. Բժշկական ամլացումը սեռական օրգաններում հղիացումը բացառող փոփոխությունների ստեղծումն է, որը հիմնականում իրականացվում է վիրաբուժական եղանակով: Վիրաբուժական ամլացման համար բնորոշ է արդյունքի կայունությունը և անդարձելիությունը:

3. Տղամարդկանց մոտ վիրաբուժական ամլացման միջամտությունը սերմն արտահանող ծորանների կապումը կամ հատումն է, շրջափակումը կամ խցանումը, իսկ կանանց մոտ` ֆալոպյան փողերի կապումը կամ հատումը:

4. Բժշկական ամլացումը կամավոր է, այն իրականացվում է քաղաքացու գրավոր դիմումի (տեղեկացված համաձայնության) առկայության դեպքում:

5. Բժշկական ամլացմանը ենթակա չեն դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք:

 

II. Բժշկական ամլացումը վիրաբուժական եղանակով

իրականացնելու կարգը

 

6. Բժշկական ամլացումը թույլատրվում է կատարել միայն ստացիոնար բժշկական հաստատություններում`

ա) կանանց` գինեկոլոգիական բաժանմունքում.

բ) տղամարդկանց` ուրոլոգիական բաժանմունքում:

7. Բժշկական ամլացումը նպատակահարմար է, եթե`

ա) քաղաքացին վստահ է, որ այլևս չի ցանկանում երեխաներ ունենալ.

բ) կնոջ մոտ հղիությունն ուղեկցվում է բարձր ռիսկով` տարիքի կամ առողջական բարդությունների առումով (եթե կնոջ մոտ առկա է վիրաբուժական ամլացման հակացուցում, ամլացումը ցուցված է ամուսնուն).

գ) նախընտրելի չեն բեղմնականխման ժամանակավոր եղանակները:

8. Բժշկական ամլացումը կատարվում է, եթե`

ա) ընտանիքն ունի չորս և ավելի երեխա.

բ) կինը 40 տարեկան և ավելի է.

գ) կինը ենթարկվել է եռակի կեսարյան հատման և ունի առողջ երեխաներ.

դ) առկա են բժշկական ցուցումներ:

9. Ամլացման բժշկական ցուցումներ են համարվում այն հիվանդությունները և վիճակները, որոնք ուղեկցվում են ախտաբանական անդարձելի փոփոխություններով և որոնց դեպքում հղիությունն անհամատեղելի է տվյալ հիվանդության հետ ու սպառնում է կնոջ կյանքին:

10. Բժշկական ամլացման հիմնական հակացուցումներն են ` սեռական և այլ օրգանների սուր վարակային ու բորբոքային հիվանդությունները և վիճակները:

Հիվանդությունների բուժումից հետո ամլացումը կատարվում է սույն կարգի դրույթներին համապատասխան:

11. Բժշկական ամլացման վերաբերյալ եզրակացությունը տրվում է ամլացումը կատարող բժշկական հաստատության համապատասխան հանձնաժողովի կողմից (տնօրեն, բաժանմունքի վարիչ, բուժող բժիշկ), գրանցվում է հիվանդության պատմության քարտում և վավերացվում հանձնաժողովի անդամների կողմից:

12. Առանձին դեպքերում, երբ բացակայում է բժշկական ամլացման որևէ ցուցում, ամլացման վերաբերյալ որոշումը կայացվում է քաղաքացու դիմումի հիման վրա` հանձնաժողովի որոշմամբ:

13. Առանձին դեպքերում, երբ հանձնաժողով հրավիրել անհնար է (ոչ աշխատանքային ժամ, կեսարյան հատում, կյանքի ցուցումով և այլն) թույլատրվում է ամլացումը կատարել առնվազն 2 բժշկի եզրակացության հիման վրա:

14. Բժշկական ամլացման կապակցությամբ աշխատունակության թերթիկը տրվում է ժամանակավոր աշխատավորության ողջ տևողության համար` ընդհանուր հիմունքներով:

15. Բժշկական ամլացման ենթարկված անձանց տրվում է տեղեկանք կատարված միջամտության վերաբերյալ:

 

III. Նախազգուշական տեղեկություն

 

16. Քանի որ բժշկական ամլացումն անդարձելի միջամտություն է, ապա այն պետք է լինի կամավոր և դիմողները պետք է տեղեկացված լինեն դրա մասին: Նրանց անհրաժեշտ է տրամադրել բավարար ժամանակ (մեկ ամսից ոչ պակաս)` վերջնական որոշում կայացնելու համար:

 

IV. Տեղեկացված համաձայնություն

 

17. Տեղեկացված համաձայնությունը բժշկական ամլացմանը կամավոր ենթարկելու` դիմողի համաձայնությունն է, որը տրվում է նախազգուշական տեղեկատվություն ստանալուց հետո:

Տեղեկացված համաձայնությունը լրացվում է գրավոր` դիմողի ստորագրությամբ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1998
N 425
Որոշում