Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄ ...

 

 

040.0426.060798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հուլիսի 1998 թվական թիվ 426

 

i

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 26-ի «Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամսյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին» թիվ 116 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագվառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամսյա մրցանակների նմուշը և նկարագիրը (կցվում է):

(որոշումը փոփ. 06.06.02 թիվ 803-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 6-ի թիվ 426 որոշմամբ

 

i

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԾ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀՈՒՇԱՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանը խորհրդանշում է որակ: Հուշանշանը պատրաստված է օբսիդիանի (վանակատ) ապարից` հավասարակողմ եռանկյուն (կողմի երկարությունը` 120 մմ) հիմքով, 150 մմ բարձրությամբ բուրգի տեսքով: Բուրգը կայունության խորհրդանիշն է: Բուրգի կենտրոնում գտնվում է որակի խորհրդանիշը, որը պատրաստված է արծաթից և մասամբ ոսկեջրված է: Բուրգի այդ նիստի վրա ոսկեջրված տառերով գրված են «ՀՀ կառավարության մրցանակ` որակի ապահովման բնագավառում» բառերը և մրցանակի` հանձնման տարեթիվը: Այսպես`

 

Հուշանշանի` «Q» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է անգլերեն

«Quality» (որակ) բառը: Այդ մասի ստորին հատվածը ներկայացված

է դարեր շարունակ Հայաստանի խորհրդանիշը հանդիսացող Արարատ

լեռան պատկերով և պատրաստված է արծաթից:

 

Հուշանշանի «Ո» տառը հիշեցնող մասը խորհրդանշում է հայերեն

«որակ» բառը:

 

Հուշանշանի վրա պատկերված արեգակը հավերժության, լույսի,

ջերմության խորհրդանիշն է: Այն ոսկեջրած է:

 

Հուշանշանի վրա պատկերված ոճավորված անիվը խորհրդանշում է

շարժում, առաջընթաց: Այն պատրաստված է արծաթից, մասամբ

ոսկեջրած է:

 

Հուշանշանի արժեքը 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ է:

 

(նկարագիրը փոփ. 06.06.02 թիվ 803-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.07.1998
N 426
Որոշում