Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0459.070509

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2009 թվականի N 459-Ն

 

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 30-ի

N 459-Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

1. Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների համախմբումն է` նրանց գիտելիքները, փորձն ու հնարավորությունները պետական և ազգային հիմնախնդիրների լուծմանն ուղղելու նպատակով:

2. Ծրագրի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեության մասին էլեկտրոնային տեղեկատվական բազայի տվյալների տրամադրում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին ու գիտական կազմակերպություններին.

2) հայ գիտնականների համագործակցության միջավայրի ձևավորում` Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրականացվող միջազգային ծրագրերին մասնակցության հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ.

3) Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներգրավում, համատեղ հետազոտությունների իրականացում.

4) Հայաստանի Հանրապետությունում գիտական ծրագրերի անկախ փորձագիտական համակարգում, միջազգային գիտակրթական ծրագրերում, գիտական գործունեության արդյունքների առևտրայնացման, գիտության ոլորտի մենեջերների պատրաստման ու գիտական կազմակերպություններում ժամանակակից մենեջմենթի ներդրման գործում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում:

 

II. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

3. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցառումներն են`

1) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեությանը վերաբերող տեղեկատվության միասնական, համալրվող էլեկտրոնային բազայի ստեղծում, տվյալների վերլուծություն.

2) գիտաժողովների, սեմինարների, ամառային գիտական դպրոցների և այլ գիտական քննարկումների համատեղ կազմակերպում, միջազգային գիտակրթական կոնսորցիումներին ու միություններին գիտակրթական կազմակերպությունների և մասնագետների մասնակցությանն աջակցություն.

3) համաֆինանսավորման սկզբունքով իրականացվող գիտական ծրագրերում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում, գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացում, հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներգրավում.

4) Հայաստանի Հանրապետության գիտական ծրագրերի փորձաքննության անկախ փորձագիտական համակարգում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում.

5) օտարերկրյա պետությունների հայ գիտնականների փորձի օգտագործում գիտության ոլորտում ժամանակակից մենեջերների պատրաստման, ինովացիոն նախագծերի մշակման, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ներմուծման ու ներդրման գործընթացներում:

 

III. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

4. Ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

2) հիմնադրամների միջոցները.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրվող միջոցները.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

 

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

5. Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 30-ի

N 459-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |       Միջոցառումը      |   Կատարողը   |Ժամկետը |   Նպատակը      |

|ը/կ|                        |              |        |  (արդյունքը)   |

|___|________________________|______________|________|________________|

| 1 |            2           |       3      |    4   |      5         |

|___|________________________|______________|________|________________|

|1. |Հայաստանի Հանրապետության|ՀՀ կրթության  |2009 թ. |Հայաստանի       |

|   |և  օտարերկրյա           |և  գիտության  |ընթաց-  |Հանրապետության  |

|   |պետությունների հայ      |նախարարության |քում    |և  օտարերկրյա   |

|   |գիտնականների գիտական    |գիտության     |        |պետությունների  |

|   |գործունեության մասին    |պետական կոմիտե|        |հայ գիտնականների|

|   |տեղեկատվական միասնական, |ՀՀ սփյուռքի   |        |ներուժի ամփոփ   |

|   |համալրվող էլեկտրոնային  |նախարարություն|        |նկարագրի        |

|   |բազայի ստեղծում         |ՀՀ            |        |ձևավորում,      |

|   |                        |գիտությունների|        |համահայկական    |

|   |                        |ազգային       |        |տեղեկատվական    |

|   |                        |ակադեմիա      |        |դաշտի           |

|   |                        |              |        |ձևավորմանն      |

|   |                        |              |        |աջակցություն    |

|___|________________________|______________|________|________________|

|2. |Առկա տեղեկատվության     |ՀՀ կրթության  |2010 թ. |տվյալների բազայի|

|   |վերլուծություն` ըստ     |և  գիտության  |1-ին    |և  վերլուծության|

|   |գիտական ուղղությունների |նախարարության |կիսամյակ|արդյունքների    |

|   |և  մասնագիտությունների  |գիտության     |        |առկայություն ՀՀ |

|   |                        |պետական կոմիտե|        |կրթության և     |

|   |                        |ՀՀ            |        |գիտության       |

|   |                        |գիտությունների|        |նախարարության   |

|   |                        |ազգային       |        |գիտության       |

|   |                        |ակադեմիա      |        |պետական կոմիտեի |

|   |                        |              |        |կայքում         |

|___|________________________|______________|________|________________|

|3. |Տվյալների բազայի և      |ՀՀ կրթության  |2010 թ. |գիտական կազմա-  |

|   |տեղեկատվության          |և  գիտության  |1-ին    |կերպությունների |

|   |վերլուծության տրամադրում|նախարարության |կիսամյակ|կողմից տվյալների|

|   |շահագրգիռ պետական       |գիտության     |        |բազայի և        |

|   |մարմիններին և  գիտական  |պետական կոմիտե|        |վերլուծության   |

|   |կազմակերպություններին   |              |        |արդյունքների    |

|   |                        |              |        |օգտագործում     |

|___|________________________|______________|________|________________|

|4. |Գիտաժողովների,          |ՀՀ կրթության  |2009-   |Հայաստանի       |

|   |սեմինարների  և  գիտական |և  գիտության  |2012 թթ.|Հանրապետության  |

|   |համատեղ այլ             |նախարարության |ընթաց-  |և  օտարերկրյա   |

|   |քննարկումների           |գիտության     |քում    |պետությունների  |

|   |կազմակերպում            |պետական կոմիտե|        |հայ գիտնականների|

|   |                        |ՀՀ սփյուռքի   |        |համագործակցու-  |

|   |                        |նախարարություն|        |թյան ընդլայնում |

|   |                        |ՀՀ էկոնոմիկայի|        |                |

|   |                        |նախարարություն|        |                |

|   |                        |ՀՀ            |        |                |

|   |                        |գիտությունների|        |                |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|5. |Հայաստանի Հանրապետության|ՀՀ կրթության  |2009-   |Հայաստանի       |

|   |և  օտարերկրյա           |և  գիտության  |2012 թթ.|Հանրապետության  |

|   |պետությունների հայ      |նախարարության |ընթաց-  |գիտնականների    |

|   |գիտնականների փոխանակման |գիտության     |քում    |կապերի          |

|   |ծրագրերի իրականացում    |պետական կոմիտե|        |ընդլայնման      |

|   |                        |ՀՀ սփյուռքի   |        |միջոցով         |

|   |                        |նախարարություն|        |հետազոտություն- |

|   |                        |ՀՀ            |        |ների մակարդակի  |

|   |                        |գիտությունների|        |բարձրացում      |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|6. |Հայագիտական հետազոտական |ՀՀ կրթության  |2009-   |հայագիտական     |

|   |աշխատանքներում          |և  գիտության  |2012 թթ.|հետազոտություն- |

|   |օտարերկրյա              |նախարարության |ընթաց-  |ների իրականացման|

|   |պետությունների          |գիտության     |քում    |արդյունավետու-  |

|   |հայագիտական կենտրոնների |պետական կոմիտե|        |թյան բարձրացում |

|   |ներգրավում              |ՀՀ սփյուռքի   |        |                |

|   |                        |նախարարություն|        |                |

|   |                        |ՀՀ            |        |                |

|   |                        |գիտությունների|        |                |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|7. |Օտարերկրյա              |ՀՀ կրթության  |2009-   |օտարերկրյա      |

|   |պետությունների հայ      |և  գիտության  |2012 թթ.|պետությունների  |

|   |գիտնականների հետ        |նախարարության |ընթաց-  |հայ գիտնականների|

|   |համաֆինանսավորման       |գիտության     |քում    |միջոցով գիտական |

|   |սկզբունքով գիտական      |պետական կոմիտե|        |հետազոտություն- |

|   |ծրագրերի իրականացում    |ՀՀ սփյուռքի   |        |ների իրականացման|

|   |                        |նախարարություն|        |արդյունավետու-  |

|   |                        |ՀՀ            |        |թյան բարձրացում |

|   |                        |գիտությունների|        |                |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|8. |Միջազգային գիտակրթական  |ՀՀ կրթության  |2009-   |գիտական կապերի  |

|   |կոնսորցիումներին և      |և  գիտության  |2012 թթ.|ընդլայնում,     |

|   |միություններին          |նախարարության |ընթաց-  |Հայաստանի       |

|   |գիտակրթական             |գիտության     |քում    |Հանրապետությու- |

|   |կազմակերպությունների և  |պետական կոմիտե|        |նում իրականացվող|

|   |մասնագետների            |ՀՀ սփյուռքի   |        |հետազոտություն- |

|   |մասնակցությանն աջակցում |նախարարություն|        |ների արդյունա-  |

|   |                        |ՀՀ էկոնոմիկայի|        |վետության       |

|   |                        |նախարարություն|        |բարձրացում      |

|   |                        |ՀՀ            |        |                |

|   |                        |գիտությունների|        |                |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|9. |Գիտական ծրագրերի        |ՀՀ կրթության  |2009-   |անկախ           |

|   |փորձաքննության անկախ    |և  գիտության  |2012 թթ.|փորձագիտական    |

|   |փորձագիտական համակարգում|նախարարության |ընթաց-  |համակարգի       |

|   |օտարերկրյա              |գիտության     |քում    |աշխատանքների    |

|   |պետությունների հայ      |պետական կոմիտե|        |արդյունավետու-  |

|   |գիտնականների ներգրավում |ՀՀ            |        |թյան բարձրացում |

|   |                        |գիտությունների|        |                |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|10.|Օտարերկրյա              |ՀՀ կրթության  |2009-   |գիտական կազմա-  |

|   |պետությունների հայ      |և  գիտության  |2012 թթ.|կերպություննե-  |

|   |գիտնականների            |նախարարության |ընթաց-  |րում և          |

|   |աջակցությամբ և          |գիտության     |քում    |ծրագրերում      |

|   |մասնակցությամբ գիտության|պետական կոմիտե|        |ժամանակակից     |

|   |ոլորտում ժամանակակից    |ՀՀ սփյուռքի   |        |մենեջմենթի      |

|   |մենեջերների պատրաստում  |նախարարություն|        |ներդրում        |

|   |                        |ՀՀ էկոնոմիկայի|        |                |

|   |                        |նախարարություն|        |                |

|   |                        |ՀՀ            |        |                |

|   |                        |գիտությունների|        |                |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

|___|________________________|______________|________|________________|

|11.|Ինովացիոն նախագծերի     |ՀՀ կրթության  |2009-   |Հայաստանի       |

|   |մշակման և  իրականացման, |և  գիտության  |2012 թթ.|Հանրապետությու- |

|   |տեղեկատվական և  բարձր   |նախարարության |ընթաց-  |նում ինովացիոն  |

|   |տեխնոլոգիաների          |գիտության     |քում    |ծրագրերի        |

|   |ներմուծման և  ներդրման  |պետական կոմիտե|        |իրականացում,    |

|   |գործընթացներում         |ՀՀ սփյուռքի   |        |տեղեկատվական և  |

|   |օտարերկրյա              |նախարարություն|        |բարձր           |

|   |պետությունների հայ      |ՀՀ էկոնոմիկայի|        |տեխնոլոգիաների  |

|   |գիտնականների փորձի      |նախարարություն|        |ներդրման        |

|   |օգտագործում             |ՀՀ            |        |գործընթացի      |

|   |                        |գիտությունների|        |ինտենսիվացում   |

|   |                        |ազգային       |        |                |

|   |                        |ակադեմիա      |        |                |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2009
N 459-Ն
Որոշում