Սեղմել Esc փակելու համար:
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ (ԱՇՈՑՔԻ ՇՐՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ (ԱՇՈՑՔԻ ՇՐՋ.), ԱՐՓԵՆԻԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ...

 

 

040.0438.140798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1998 թվական թիվ 438

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ (ԱՇՈՑՔԻ ՇՐՋ.), ԱՐՓԵՆԻԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԹԱԶԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Շիրակի մարզի Մուսայելյանի (Աշոցքի շրջ.) Արփենիի, Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքների ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 210560 դրամ` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Շիրակի մարզի Մուսայելյանի (Աշոցքի շրջ.) Արփենիի, Գեղարքունիքի մարզի Թազագյուղի համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն թիվ 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 14-ից:

 

Հավելված թիվ 1

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 14-ի թիվ 438 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

համայնքային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Շիրակի մարզի Մուսայելյանի (Աշոցքի շրջ.) Արփենիի,

Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքների ղեկավարի

արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________________

  թիվ                  Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                        (դրամ)

________________________________________________________________________

1. Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ (2 մարդ x 8000 դրամ x 1 ամիս)     16000

   2. Հրատարակչական ծախսեր                                     7000

   3. Քարոզչական աշխատանքների կազմակերպման ծախսեր              7000

   4. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   5. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   3000

   6. Գործուղման  ծախսեր                                       9000

   7. Գրասենյակային ծախսեր                                     3000

________________________________________________________________________

          ընդամենը                                            50000

 

3 համայնքային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (3 x 50000 դրամ)                                       150000

Ընտրողների ցուցակների մեքենագրման ծախսեր

      (1945 ընտրող x 5 դրամ)                                   9725

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

      (1945 ընտրող x 3 դրամ)                                   5835

________________________________________________________________________

          ընդամենը                                           165560

 

Հավելված թիվ 2

ՀՀ կառավարության 1998 թվականի

հուլիսի 14-ի թիվ 438 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի ծախսերի` կապված

Շիրակի մարզի Մուսայելյանի (Աշոցքի շրջ.) Արփենիի,

Գեղարքունիքի մարզի Թազագյուղի գյուղական համայնքի ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

________________________________________________________________________

  թիվ                  Ծախսերը                              Գումարը

  ը/կ                                                        (դրամ)

________________________________________________________________________

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և

      քարտուղարի աշխատավարձ                                    8000

   2. Տրանսպորտային ծախսեր                                     5000

   3. Փոստ, հեռախոս, հեռագիր                                   1000

   4. Գրասենյակային ծախսեր                                     1000

________________________________________________________________________

          ընդամենը                                            15000

 

3 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

      (3 x 15000 դրամ)                                        45000

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.1998
N 438
Որոշում