Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՄԻՆԵՐԻ ...

 

 

040.0439.140798

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հուլիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 1998 թվական թիվ 439

 

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՄԻՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1998 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասված Գորիս քաղաքի Կարապետյան փողոցի թիվ 26 պետական բնակելի շենքի տանիքն ու փայտյա ծածկը վերանորոգելու և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի տարածքում 1998 թվականի հունիսի 26-ի ուժեղ քամիների ու կարկտահարության հետևանքների վերացման առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու, շենքը տանիքապատելու և ապակեպատելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Գորիսի քաղաքապետարանին հատկացնել 13 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 198 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) Շիրակի մարզպետարանին հատկացնել 25 մլն դրամ` Հանրապետության 198 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի դպրոցների վերանորոգման համար 198 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարների հատկացումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` շահագրգիռ նախարարների և գերատեսչությունների հետ համատեղ Շիրակի մարզպետարանի ներկայացրած մասնագիտական ակտերի ու սահմանված կարգով կազմված նախահաշվային փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն աշխատանքների հետագա ֆինանսավորման ծավալների և աղբյուրների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ճշտել բնակչության ու գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հարկային արտոնություններ սահմանելու և հնարավոր այլ օգնություն ցույց տալու վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը` սեփական միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում իրենց համակարգի տուժած օբյեկտների վերականգնողական աշխատանքների կատարումը:

5. Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն աղետի հետևանքների վերացման առաջնահերթ աշխատանքների վերաբերյալ:

6. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի վրա:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1998 թվականի հուլիսի 14-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.1998
N 439
Որոշում