041.0402.090798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հուլիսի 1998 թվականի թիվ 402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ-իրանական կապերի կոորդինացման կառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու նպատակով 1998 թվականի հուլիսի 16-20-ը Թեհրան գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն թիվ 1 հավելվածի, հուլիսի 13-20-ը` փորձագետների խումբ` համաձայն թիվ 2 հավելվածի և հուլիսի 16-20-ը` գործարանների խումբ` համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Շ. Կարամանուկյանի, Վ. Ղազարյանի, Լ. Հովսեփյանի և Գ. Եղիազարյանի օրապահիկն ու ճանապարհածախսը վճարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի, իսկ Գ. Մարտիրոսյանի, Ա. Վարդանյանի, Ե. Զախարյանի, Ռ. Նավասարդյանի, Ա. Ասլիկյանի, Յու. Գասպարյանի, Ս. Մանասարյանի, Վ. Վարդապետյանի, Ա. Մանուկյանի, Ֆ. Չարչօղլյանի, Ա. Դերձակյանի, Հ. Համբարձումյանի, Ա. Քարյանի, Դ. Գևորգյանի և Ռ. Շահինյանի օրապահիկն ու ճանապարհածախսը` Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամների և փորձագետների խմբի Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (գիշերավարձ) կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության գործարարների խմբի անդամների Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հավելված 1
ՀՀ վարչապետի 1998 թ.
հուլիսի 9-ի թիվ 402 որոշման
ԿԱԶՄ
1998 թվականի հունիսի 16-20-ը Իրանի Իսլամական
Հանրապետությունում մեկնող Հայաստանի Հանրապետության
պատվիրակության անդամների
Շ. Կարամանուկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ
հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Մարտիրոսյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Վարդանյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարար
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի նախարար
Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (մեկնում է
հուլիսի 13-ին)
Մ. Թոփուզյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Յու. Գասպարյան - արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Գ. Եղիազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ
Հավելված 2
ՀՀ վարչապետի 1998 թ.
հուլիսի 9-ի թիվ 402 որոշման
ԿԱԶՄ
1998 թվականի հունիսի 13-20-ը Իրանի Իսլամական
Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության
փորձագետների խմբի անդամների
Ա. Մանուկյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության խորհրդական
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
Ա. Դերձակյան - ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության
վարչության պետ
Հ. Համբարձումյան - ՀՀ տրանսպորտի նախարարության վարչության պետ
Ա. Քարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
վարչության պետ
Ռ. Շահինյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
վարչության պետ
Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի գլխավոր մասնագետ
Դ. Գևորգյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության
վարչության պետի տեղակալ
Ֆ. Չարչօղլյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության կցորդ
Ռ. Ադոնց - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Գրիգորյան - «Հայհիդրոէներգանախագիծ ինստիտուտ» ՊՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Կ. Կարապետյան - «Հայէներգո» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ
Ռ. Մարինոսյան - «Հայէներգո» ՊՓԲԸ-ի ռեժիմների վարչության պետ
Հավելված 3
ՀՀ վարչապետի 1998 թ.
հուլիսի 9-ի թիվ 402 որոշման
ԿԱԶՄ
1998 թվականի հունիսի 16-20-ը Իրանի Իսլամական
Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության
գործարարների խմբի անդամների
Գ. Բզնունի - «Ալմաստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Պետրոսյան - «Վիտամիններ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն
Կ. Մոսոյան - «Կոմետա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Կ. Խաչատրյան - «Կենցաղքիմ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ս. Բեգլարյան - «Ռեսուրսիմպեքս» ԲԲԸ-ի նախագահ
Ս. Աբրահամյան - «Հայմետաղառ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Հ. Հարությունյան - «ԵրԱԶ» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն
Ռ. Աթոյան - Ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական
ինստիտուտի տնօրեն
Ս. Բեկիրսկա - «Տոսպ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Դ. Գասպարյան - «Երտեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ե. Ղադյան - Նորաշենի «Տրիկոտաժի ձեռնարկություն» ՓԲԸ-ի
գործադիր տնօրեն
Բ. Մարտիրոսյան - Կամոյի «Արտեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Մ. Նշանյան - «Արմենթել» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ