041.0404.100798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 1998 թվականի թիվ 404
ԱՊՀ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Բ. ԲԵՐԵԶՈՎՍԿՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Բ. Բերեզովսկու և նրանց ուղեկցող անձանց (7 մարդ) 1998 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, փոխադրամիջոցների և մեկ պաշտոնական ճաշկերույթի հետ կապված ծախսերը (840,043 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: