041.0406.100798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 1998 թվականի թիվ 406
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1998 թվականի հուլիսի 7-11-ը Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության տեսչական խմբի Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի և տեսչական խմբի անդամներին տրամադրել Հայաստանի Հանրապետություն մուտքի-ելքի անվճար արտոնագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` տեսչական խմբի սպասարկման համար տրամադրել «Վոլգա» ԳԱԶ-31» մակնիշի երկու ավտոմեքենա ելնելով Երևան-Քաջարան-Երևան-Զոդ-Երևան երթուղու հաշվարկից, ապահովել վառելանյութով:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` տեսչական խմբի անդամներին (5 մարդ) 1998 թվականի հուլիսի 7-11-ը տեղավորել «Դվին» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը, իսկ անհրաժեշտության դեպքում հյուրերին և ուղեկցող խմբի անդամներին (10 մարդ) տեղավորել Մարտունի, Սիսիան կամ Կապան քաղաքների հյուրանոցներում` ապահովելով նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել տեսչական խմբի ընդունումն ու ճանապարհը, բրիֆինգի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար)` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ` 1,200 հազ դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: