041.0408.100798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 1998 թվականի թիվ 408
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում ոչ պետական ձեռնարկությունների ընդգրկման գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թ. հուլիսի
10-ի թիվ 408 որոշմամբ
միջգերատեսչական հանձնաժողովի
Վ. Ավանեսյան - ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
Ա. Մարկոսյան - ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Հ. Գրիգորյան - Երևանի «Ջրմուղկոյուղի» պետական ձեռնարկության
տնօրեն
Վ. Ավոյան - Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի
տնօրեն