Սեղմել Esc փակելու համար:
ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

118.0186.190698

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 հունիսի 1998թ. թիվ 186

 

i

ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1998 թ. հունվարի 7-ի «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշման պահանջներից`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Դիլերային գործունեության օրինակելի կանոնակարգը» (կցվում է):

 

         Հաստատված է                      Հաստատված է ՀՀ ֆինանսների և

                                          էկոնոմիկայի նախարարի

____________________________              19.06.1998 թ.-ի թիվ 186

 (հայտատուի լրիվ անվանումը,                       հրամանով

____________________________

ստորագրությունը և / կամ կնիքը

 

«___»______________199 թ.

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է _______________________________________________

(կազմակերպության անվանումը կամ

__________________________________________________________________________

                       ֆիզիկական անձի Ա. Ա. Հ.)

 

(այսուհետև դիլեր) ՀՀ արժեթղթերի շուկայում դիլերային գործունեության կանոնակարգը:

2. Դիլերը գործում է ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի հիման վրա:

3. ՀՀ օրենսդրության և սույն կանոնակարգի դրույթները խախտելու համար դիլերը պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. Դիլերային գործունեության ոլորտը և կատարվող

գործառնությունները

 

4. Դիլերն իրականացնում է արժեթղթերի առուծախ` իր անունից և իր հաշվին, արժեթղթերի գնման և (կամ վաճառքի գների հրապարակային հայտարարման միջոցով, այդ արժեթղթերը պարտադիր գնելու կամ վաճառելու պարտավորությամբ:

5. Հաճախորդի հետ կնքված պայմանագրով (այսուհետև` պայմանագիր) սահմանված պարտավորությունների կատարման ժամանակ, որը ներառում է նաև առևտրային գաղտնիքի պահպանման պայմանը, դիլերը ձեռնարկում է բոլոր միջոցառումները հաճախորդի անվանման, նրա վճարման վավերապայմանների, պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված այլ տեղեկատվության գաղտնիությունը ապահովելու համար, բացառությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորված պետական կառավարման մարմնին ներկայացվող տեղեկությունների:

6. Դիլերը հաճախորդին պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք առաջանում են.

ա) պայմանագրով սահմանված պայմանները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով,

բ) հաճախորդի առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքում:

7. Սույն կանոնակարգի 4-րդ կետի գործառնությունները իրականացնելիս դիլերը բացում և վարում է գործարքների գրանցամատյան:

8. Գործարքների գրանցամատյանը ներառում է.

ա) գործարքի կնքման ամսաթիվը,

բ) գործարքի առարկա հանդիսացող արժեթղթերի քանակը, տեսակը, արժեքը,

գ) գործարքի ընդհանուր գումարը,

դ) գործարքի կատարման ամսաթիվը:

Գործարքների գրանցամատյանը կարվում և ստորագրվում է (կնքվում է) դիլերի կողմից:

 

III. Դիլերների իրավունքները և պարտականությունները

 

9. Սույն կանոնակարգի 4-րդ կետում նշված գործառնություններն իրականացնելիս դիլերն իրավունք ունի`

ա) ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կնքել արժեթղթերի առուծախի պայմանագրեր,

բ) արժեթղթերի փոխանակության գործարքներ իրականացնելիս կարող է փոխանակել մեկ արժեթուղթը մյուսով միայն սույն կարգի 4-րդ կետի հիմքերով,

գ) իրականացնել գործող օրենսդրությանը համաձայն դիլերային գործունեությանը վերաբերող այլ ֆինանսական գործառնություններ:

10. Պայմանագիրը ներառում է`

ա) պայմանագրի առարկան և գինը,

բ) կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը,

գ) վճարումների կարգը,

դ) արժեթղթերի հաշվարկման և փոխանցման կարգը, վեճերի լուծման կարգը, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ,

ե) կողմերի միջև կապի իրականացման կարգը,

զ) պայմանագրի գործողության ժամկետը,

է) կողմերի վավերապայմանները,

ը) ՀՀ օրենսդրությամբ և կողմերի համաձայնությամբ այլ պայմաններ:

11. Սույն կարգի 4-րդ կետում նշված գործառնություններն իրականացնելիս, դիլերը բացի գնից իրավունք ունի հրապարակել արժեթղթերի առուծախի պայմանագրի այլ էական պայմաններ` գնվող և/կամ վաճառվող արժեթղթերի առավելագույն կամ նվազագույն քանակը, ինչպես նաև ժամկետը որի ընթացքում գործում են հայտարարված գները: Հրապարակման մեջ այլ էական պայմանների մասին ցուցումների բացակայության դեպքում, դիլերը պարտավոր է պայմանագիր կնքել հաճախորդի կողմից առաջարկվող պայմաններով: Դիլերի կողմից վերոհիշյալ պայմանագրի կնքումից խուսափելու դեպքում դիլերի նկատմամբ կարող է ներկայացվել հայց վերոհիշյալ պայմանագրի պարտադիր կնքման համար և/կամ պարտադրել փոխհատուցել հաճախորդին հասցված վնասը:

12. Դիլերը պարտավոր է ապահովել`

ա) արժեթղթերի առուծախի պայմանագրով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ և ազնիվ կատարում,

բ) լիազորված մարմնին հաշվետվությունների ներկայացում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IY. Սահմանափակումներ

 

13. ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև թողարկողի կողմից սահմանված կարգով արգելված կամ սահմանափակված արժեթղթերի առուծախ` դիլերը կարող է իրականացնել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

14. Արժեթղթերի շուկայում դիլերն իր գործունեությունը բրոքերային գործունեության հետ համատեղելու դեպքում պարտավոր է բրոքերային գործունեությունն իրականացնել ֆոնդային բորսայում:

 

Y. Եզրափակիչ դրույթներ

 

15. Դիլերային գործունեությամբ զբաղվող անձանց սեփական կապիտալի չափը պետք է համապատասխանի պետական լիազորված կառավարման մարմնի կողմից սահմանված պահանջներին` նրանց կողմից համապատասխան գործունեության իրականացման ամբողջ ժամանակահատվածում:

16. Դիլերը պարտավոր է իր գործունեությունը համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:

17. Դիլերի մոտ փաստաթղթաշրջանառությունը, հաշվապահական հաշվառումը, ինչպես նաև հաճախորդների առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պահպանումը և տրամադրումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                    «10»       07          1998 Թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800149

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. եւ էկոն.
19.06.1998
N 186
Հրաման