041.0423.160798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 1998 թվականի թիվ 423
«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`
ա) «Հայհիդրոէլեկտրանախագիծ» ինստիտուտի` Երևանի Մոսկովյան փողոցի թիվ 33ա շենքից մինչև 250 քառ. մետր տարածք վարձակալության հանձնել «Ազգային միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպությանը.
բ) «Ազգային միաբանություն» հասարակական-քաղաքական կազմակերպության հետ համատեղ սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր` հանձնումը կատարելով ըստ տարածքների ազատման հերթականության: