041.0426.160798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 1998 թվականի թիվ 426
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ Ի. ՍԵՐԳԵԵՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ի. Սերգեևի և նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության 1998 թվականի հուլիսի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` նախապատրաստել այցի ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` պաշտոնական պատվիրակության ղեկավարությանը (18 մարդ) տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել մեկ «Չայկա», չորս «Վոլգա», երկու «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ և մեկ «Իկարուս» մակնիշի ավտոբուս:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` պատվիրակության անդամներին, աշխատանքային նախնական ու հիմնական խմբերին և հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների անձնակազմերին (1998 թվականի հուլիսի 13-15-ը` 16 մարդ, հուլիսի 14-15-ը` 18 մարդ) տեղավորել «Դվին» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռների ընդունումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռների անձնակազմերի սպասարկումը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր, պատվո շքախումբ:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` ապահովել պատվիրակության անդամների բուժսպասարկումը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` լուսաբանել հյուրերի այցը Հայաստանի Հանրապետություն:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ և մեկ պաշտոնական ճաշկերույթ` 8 մլն դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: