041.0383.010798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 1998 թվականի թիվ 383
«ԿԱՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լիազորել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանն ընդունել ի տնօրինություն`
ա) «Կապ» բաց բաժնետիրական ընկերությունում Թ. Փափազյանի սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնվող 65,23 տոկոս բաժնեմասը և Երևանի Արշակունյաց փողոցի թիվ 3 հասցեում գտնվող շենքի առաջին հարկը (280,16 քառ. մ).
բ) «Կապ» բաց բաժնետիրական ընկերության 34 տոկոս Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության բաժնեմասը: