041.0384.020798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 1998 թվականի թիվ 384
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ «ԳԱԶՊՐՈՄ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԻՏԵՐԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1998 թվականի հուլիսի 2-3-ը Երևանում «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի և վարչության նիստերին մասնակցելու նպատակով «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրներ` Ռուսաստանի Դաշնության «Գազպրոմ» բաժնետիրական ընկերության և «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի պատվիրակությունների այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` նախապատրաստել հանդիպման ծրագիրը և ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում, հատկացնել ուղեկցող անձնակազմեր: