041.0428.200798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 հուլիսի 1998 թվականի թիվ 428
ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. 1998 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 4-ը Բրազիլիայի Սան Պաուլո Քաղաքում Հայաստանի Հանրապետության օրեր անցկացնելու նպատակով ստեղծվել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Վարդանյան - Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների
միության նախագահ (հանձնաժողովի նախագահ`
համաձայնությամբ)
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Ա. Զալինյան - ՀՀ կառավարության առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետի տեղակալ
Մ. Ձավարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
Ս. Թովմասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Ռ. Անգալադյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Ա. Եղիազարյան - Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոս
Վ. Վարդանյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարության կերպարվեստի, գրադարանների և
թանգարանների հարցերի վարչության պետ
Ն. Գևորգյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին
կապերի վարչության պետ
Ս. Համբարձումյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս
Ա. Արզումանյան - Հայաստանի ազգային հեռուստատեսության
հեռուստալրատվական վերլուծական գործակալության
տնօրեն
Ն. Խաչատրյան - Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների
միության արտաքին կապերի վարչության պետ
(հանձնաժողովի քարտուղար)
2. Հանձնաժողովին` 10- օրյա ժամկետում շահագրգիռ կազմակերպություննեի հետ համատեղ քննարկել նշված միջոցառումն անցկացնելու վերաբերյալ հարցը և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: