041.0432.210798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 1998 թվականի թիվ 432
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ Վ. ՏՐՈՒԲՆԻԿՈՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պետ Վ. Տրուբնիկովի և նրան ուղեկցող անձանց (5 մարդ) 1998 թվականի հուլիսի 26-27-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հյուրերին տեղավորել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տանը, ապահովել նրանց սնունդը և սպասարկման համար տրամադրել «Չայկա» և «Վոլգա» մակնիշների մեկական ավտոմեքենա:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` ապահովել հյուրերի ընդունումը և ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հյուրերի Հայաստանում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների: