041.0433.210798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հուլիսի 1998 թվականի թիվ 433
Ղ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Մեղրու առանձին մոտոհրաձգային գնդի հրամանատար, «2-րդ աստիճանի Մարտական խաչ»-ի շքանշանակիր, գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով.
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Բազեյան - ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, «Երկրապահ»
կամավորական միության փոխնախագահ
Դ. Զադոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային
անվտանգության և ներքին գործերի մշտական
հանձնաժողովի նախագահ
Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ
Ս. Աբրահամյան - Երևանի քաղաքապետ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Բ. Սայադյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության
նախարարի տեղակալ
Ա. Ավանյան - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
Վ. Շիրխանյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Դ. Մաթևոսյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Յու. Խաչատուրով - բանակային կորպուսի հրամանատար
2. Սյունիքի մարզպետին` ապահովել Ղ. Հովհաննիսյանի թաղումը Ագարակ քաղաքում: