Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԹԻՎ 2 ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԹԻՎ 2 ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 

041.0437.220798

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 1998 թվականի թիվ 437

 

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԹԻՎ 2 ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից օգտագործվող կառավարական թիվ 2 շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու նպատակով`

1. Կառավարական թիվ 2 շենքի հիմնանորոգման աշխատանքների պատվիրատու սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 15-օրյա ժամկետում կապալառու կազմակերպության հետ կատարել վերահաշվարկ ու այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվարկների և կատարողական ակտերի հիման վրա սահմանված կարգով ապահովել փաստացի կատարված աշխատանքների դիմաց չվճարված պարտքի մարումը:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել նշված շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման ժամանակացույցը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով կառավարական թիվ 2 շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նախատեսված 32,7 մլն դրամ գումարի ֆինանսավորումը` համաձայն հաստատված ժամանակացույցի:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ապահովել կատարված աշխատանքների սահմանված կարգով հանձնում-ընդունումը:

7. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հունիսի 12-ի «Կառավարական թիվ 2 շենքի հիմնանորոգման աշխատանքների մասին» թիվ 221 որոշման 1-4-րդ կետերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.07.1998
N 437
Որոշում