041.0445.240798
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
24 հուլիսի 1998 թվականի թիվ 445
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
1998 թվականի հուլիսի 27-31-ը Թուրքիայի Հանրապետության տեսչական խմբի Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրոպական սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում անցկացվելիք տեսչության կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի և տեսչական խմբի անդամներին սահմանված կարգով տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի-ելքի անվճար արտոնագիր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` տեսչական խմբի սպասարկման համար տրամադրել «Վոլգա» ԳԱԶ-31 մակնիշի երկու ավտոմեքենա` ելնելով Երևան-Մեղրի-Երևան-Գյումրի-Երևան երթուղու հաշվարկից և ապահովել վառելանյութով:
3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` տեսչական խմբի անդամներին (9 մարդ) տեղավորել «Դվին» հյուրանոցում և ապահովել նրանց սնունդը, իսկ անհրաժեշտության դեպքում հյուրերին և ուղեկցող խմբի անդամներին (10 մարդ) տեղավորել Գորիս, Մեղրի կամ Վանաձոր քաղաքների հյուրանոցներում ապահովելով նրանց սնունդը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` Հայաստանի Հանրապետության ուղեկցող խմբի մասնակցությամբ ապահովել տեսչական խմբի ընդունումն ու ճանապարհումը, ասուլիսի անցկացումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար), ինչպես նաև հատուկ ինքնաթիռի ընդունումը, սպասարկումը և լցավորումը (հյուրերի հաշվին):
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` տեսչական խմբի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը (կեցություն, սնունդ, փոխադրամիջոցներ` 1,798 հազ. դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: